889 դիտում
14:00 15-06-2024
Բագրատ Սրբազանը՝ շարժման դադարով ուրախացողներին. թող ինքնախաբեության մեջ չընկնեն
«Մեր ձեռագիրը չի փոխվելու, այն ինչ անհրաժեշտ է ներկայացնել՝ կներկայացնենք, թե ինչ կերպով, ինչ ձևով ենք առաջ շարժվելու»,-լրագրողների հետ զրույցում ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը լրագրողների հետ զրույցում։
Սրբազանն այսօր մասնակցում էր «Արարատյան ալյանսի շուրջը» համաժողովին։
«Մի բան հստակ է, ասել եմ, էլի կկրկնեմ։ Հունիսի 12-ը այն ջրբաժանն էր, որ մեր երկրում քաղաքացիները պաշտպանված չեն որևէ կերպ։ Գոյություն ունի մի իշխանություն, որն ամբողջ իր ուժով պատրաստ է ամեն քայլի գնալ, միայն թե իր աթոռից ու աշխարհքաղաքական ծրագրերին ստրուկ լինելուց չհրաժարվի։ Մեր երկիրը խորացող աղետի մեջ է։ Մեր պայքարի վերջնահանգրվանը լինելու է իրենց հեռացնելը։ Հունիսի 12-ը մեր խոր վերլուծությունների առիթ է տցել, թե ինչ բովանդակությամբ, մարտավարությամբ ու մեթոդաբանությամբ շարունակել մեր պայքարը»,-ասաց Բագրատ արքեպսիկոպոս Գալստանյանը։
Նա ուրախացողների համար նշեց՝ թող ինքնախաբեության մեջ չընկնեն։
«Ուրախացողները նրանք են, որոնք որևէ կապ չեն ունեցել շարժման հետ։ Ուզում եմ հստակ ասել, այսօրվա իշխանությունները պատրաստ են ամեն ինչի՝ ռեպրեսաների ու բռնությունների մարդկանց նկատմամբ, ոստիկանական ուժերը դարձել են ամենաբիրտ գործիքը մարդկանց ոչ միայն ծածելու,խոշտանգելու, այլև պատիվն ու արժանապատվությունը ստորացնելու՝ հայհոյանքներից սկսած նվաստացման ամենավերջին դեպքերը։ Մենք այս իրականության մեջ պետք է փորձենք այլ մարտավարություն»,-ասաց նա։

Նմանատիպ նյութեր
1540 դիտում
22:14 09-05-2024
Բագրատ սրբազանը գործող այս ընդդիմությանը չպետք է մոտ թողնի շարժման կառավարմանը. Դավիթ Շահնազարյան
1018 դիտում
16:16 08-09-2024
Բագրատ Սրբազանը հանդիպել է Շարժման Քաղաքական Խորհրդի անդամների հետ
Այս բաժնից
604 դիտում
10:44 22-10-2024
Գազամատակարարման դադարեցումներ կլինեն Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում, Երևանի որոշ հասցեներում
1006 դիտում
09:44 22-10-2024
Սևանի և Գավառի տարածաշրջաններում ձյուն է տեղում
4537 դիտում
09:17 22-10-2024
Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում և 6 մարզերում