2308 դիտում
20:45 16-06-2024
Հասնելու ենք մեր ծրագրերի իրագործմանը, որի գլխավոր բաղադրիչն այս իշխանության և դրա ղեկավարի հեռացումն է․ Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանը քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում տեսաուղերձ է հրապարակել՝ անդրադառնալով վաղը՝ հունիսի 17-ին, Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ԱԺ-ում սպասվող արտահերթ նիստին։
«Կարևոր հանդիպում ունենք վաղը՝ 18։30՝ ԱԺ-ի դիմաց։ Այդ ժամին ԱԺ-ում նիստ է նշանակված՝ կառավարության հրաժարականի ուղերձով։
Պետք է տեսնենք ու վկայենք ևս մեկ անգամ, որ այս իշխանությունները որևէ կապ չունեն մեր ժողովրդի հետ, օտարացած ու հակաօրինական վիճակում են։ Վաղվա նիստն, այդ իմաստով, չափազանց կարևոր է՝ ևս մեկ անգամ արձանագրելու, թե արդյոք այս մարդիկ գոնե նշույլ իսկ առնչություն ունեն մեր ժողովրդի իղձերի, նպատակների հետ, թե այլևս ամբողջությամբ օտարացած են։
Երկրորդ հանգամանքը․ միասին հավաքվելու, մեկ բռունցք լինելու, նաև փաստելու այն մասին, որ հակառակ բոլոր չարախնդացողների, այս շարժումը, մեկ բռունցք դարձած, կա, գոյություն ունի։ Եվ անկախ նրանից, թե ինչ է տեղի ունեցել հունիսի 12-ին, որպես հանցագործություն իշխանության կողմից արձանագրելով, ցույց տանք, որ ուժը մենք ենք։
Ոչ մի բանից չենք վախենում, գործելու ենք, հասնելու ենք մեր ծրագրերի իրագործմանը, որի գլխավոր բաղադրիչն այս իշխանության և դրա ղեկավարի հեռացումն է ու ճշմարտության հաղթանակը։ Այս շարժումը շարունակական է՝ անկախ բոլոր տեսակի անվանարկումների ու ռմբահարումների, դաժանության, որ իշխանությունները գործել են ժողովրդի հանդեպ։
Եվ երրորդը․ ասել ենք, որ պայքարը նոր ձևավորումներ ու վերադասավորումներ է ստանում։ Նաև այս պայքարով ու շարժումով վկայելու ենք այն աննկուն կամքի մասին, որ մեզանից յուրաքանչյուրը ստանձնել է։ Աշխարհին ունենք ասելիք։ Այս պայքարը իշխանափոխությունից ավելի արժեքային փոփոխության համար է։ Իշխանափոխությունը բաղադրիչներից մեկն է միայն»,- նշել է Սրբազանը։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1987 դիտում
21:20 08-10-2024
Այս իշխանության «շնորհիվ» մեր ժողովրդի պատմությունը գրվում է Բաքվում և այլ մայրաքաղաքներում․ Բագրատ Սրբազան
Այս բաժնից
1492 դիտում
10:59 18-10-2024
Ոստիկանությունից վարորդներին հորդորում են երթևեկել ձմեռային անվադողերով
499 դիտում
10:16 18-10-2024
Արամ Ջիվանյանը նշանակվել է ԲՏԱ Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ
532 դիտում
09:59 18-10-2024
Ադրբեջանի՝ ԵՄ դիտորդական առաքելության հեռացմանն ուղղված հերթական արշավը 2 նպատակ ունի. Աբրահամյան