1165 դիտում
10:53 17-06-2024
Սպասում եմ այն պահին, երբ կներկայացնեմ, թե ինչպես են «ձևավորվում» մեղադրանքներն ազնիվ մարդկանց նկատմամբ. Քերոբյան
Սպառվեց իմ քառամսյա տնային կալանքի ժամկետը։ Այս ընթացքում ամեն օր ստացել եմ իմ բազմանդամ ընտանիքի անվերապահ սերն ու աջակցությունը, ընկերներս և գործընկերներս, բարեկամներս, բազմաթիվ բարի մարդիկ տվել են այնպիսի հզոր սատարում, որի մասին կարելի էր միայն երազել։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Էկոնոմիկայի նախկին նխարար Վահան Քերոբյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Երբ կազմում էի այն մարդկանց ցանկը, ում պիտի շնորհակալություն հայտնեմ այս ընթացքում իրենց հոգատարության համար, ստացվեց ավելի քան 400 հոգի։ Որոշ ժամանակ կտևի մինչև դա անեմ, ուստի խնդրում եմ համբերատար լինել այնպես, ինչպես մինչ այս պահը եղել եք։
Ինչպես որոշ բարեկամներ հասցրեցին կանխատեսել մինչև իմ մեկուսանալը, ես դուրս եմ գալիս այս փորձությունից ավելի ուժեղ, ավելի տոկուն ու նոր գիտելիքներով հարստացած։ Կարդացի Աստվածաշնչի զգալի մասը, շուտով կավարտեմ։ Ընթերցեցի և վերընթերցեցի մի քանի այլ գեղարվեստական և մասնագիտական գրքեր։ Յուրացրեցի Սթենֆորդի Համալսարանի Էնդրյու Ընգի մեքենայական ուսուցման խորացված կուրսը, Միչիգանի համալսարանի Python-ի կուրսերը, կլանեցի արհեստական բանականության և հարակից ոլորտների հետ կապված հետաքրքիր հետազոտություններ և զբաղվեցի դրանց կիրառմամբ։ Կարող եմ վստահորեն ասել, որ ձեռք բերեցի նոր մասնագիտություն։ Խորասուզվեցի նաև հոգեբանության մեջ, կարդացի որոշ գրքեր այդ ոլորտից, ուժեղացրի իմ այդ թևը ևս, ինչը համարում էի իմ համեմատաբար թույլ կողմերից մեկը։ Ակամա, մանրամասն ուսումնասիրեցի նաև քրեական օրենսդրությունը և ընդհանրապես, իրավապահ համակարգի աշխատանքը։
Քրեական գործի նախաքննությունն արդեն մոտենում է ավարտին և իմ սկզբնական դիրքորոշումը դրա մտացածին լինելու և այլ նպատակներ հետապնդելու վերաբերյալ միայն ամրապնդվել է։ Անհամբերությամբ սպասում եմ այն պահին, երբ հնարավոր կլինի ներկայացնել, թե ինչպես են «ձևավորվում» մեղադրանքներն ազնիվ ու անկաշառ մարդկանց նկատմամբ, այն մարդկանց, ում մղումն իրական պետական և ծառայողական շահն է, ու Հայաստանի համար նվիրված աշխատելը, այլ ոչ թե լայնատարած ախտահարված անտարբերությունը։ Առանձնակի ցավով ուզում եմ նշել Էկոնոմիկայի նախարարի նախկին տեղակալ Անի Իսպիրյանի մասին, ում անձնվեր ու սրտացավ աշխատանքն արժանացավ նման «երախտագիտության» այն Կառավարության կողմից, որտեղ աշխատելու համար նա փութացել էր Հայաստան 44-օրյա պատերազմի թոհուբոհի ընթացքում։ Ես ուզում եմ իմ շնորհակությունն ու երախտիքը հայտնել Անիին, և հուսալ, որ մի օր Հայաստանը կսովորի ըստ արժանվույն գնահատել իր որդիներին և դստրերին, ովքեր, հայրենասիրությունից մղված, աշխարհի տարբեր ծայրերից միանում են՝ ուժեղացնելու իրենց երկիրը։
Ես, իհարկե կհասնեմ ինչպես իմ, այնպես էլ մյուս բոլոր մեղադրյալների արդարացմանը, ում իրավապահ համակարգը ճկել է ու պարտադրել «զղջման» հիմքով քրեական հետապնդման դադարեցման սցենարին։ Դեռևս նախորդ շաբաթ մենք բողոքներ ենք բերել դատախազության կայացրած այդ ապօրինի որոշումների դեմ։ Իմ առաջնորդության ընթացքում ես միշտ քաջալերել եմ աշխատել ազնիվ, հայրենանվեր և համարձակ, և նման աշխատանքը պետք է արժանանա միայն երախտիքի։
Այս պահին վերջինը, բայց, թերևս, ամենակարևորը, այն է, որ իմ սիրելի ավագ դուստր Նանեն ինձ պարգևեց իմ առաջին թոռնուհուն, ով նոր սիրո աղբյուր դարձավ ինձ համար»:

Նմանատիպ նյութեր
8611 դիտում
22:40 23-05-2018
«Անհամբեր սպասում ենք այն պահին, երբ Վրաստանը կանդամակցի ՆԱՏՕ-ին. ԱՄՆ պետքարտուղար
Այս բաժնից
898 դիտում
15:58 23-12-2024
«Հարյուրամյակի կին գործարար» մրցանակը շնորհվել է Ռոզա Ծառուկյանին
484 դիտում
15:46 23-12-2024
Fastex-ի աջակցությամբ կայացել է Harmony Meetup VI-ը՝ ձևավորելով Web3-ի ապագան Միջին Արևելքում
739 դիտում
14:51 23-12-2024
Դատախազությունն ընթացք է տվել Տարոն Չախոյանի գործողությունների վերաբերյալ Թագուհի Թովմասյանի հաղորդմանը