1054 դիտում
18:08 03-09-2024
Հողը դադարում է լինել քոնը ոչ թե այն պահին, երբ թշնամին ոտք է դնում դրա վրա, այլ այն պահին, երբ դու ինքդ ես հանձնում այն քո ներսում. Արմեն Աշոտյանի զեկույցը
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի զեկույցը «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հիմնախնդիրը երեկ եւ այսօր» համաժողովում
Ինչ ենք անում մենք այսօր, Արցախի Հանրապետության Անկախության օրվա առթիվ, երբ դավաճանական կոմբինացիայի արդյունքում Արցախը հայաթափվել է, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության կորիզը Բաքվի բանտերում է, իսկ Հայաստանի գործող վարչախումբը որդեգրել է պասիվ և հետևողական ուրացման և մոռացության քաղաքականությունը բոլոր ուղղություններով՝ դիվանագիտական, քարոզչական, կրթական, մշակութային և այլն։
Ինչ խորհուրդ ունի այսօր սեպտեմբերի 2-ը․ Հուշ երեկոյի՞, սգո արարողությա՞ն, ֆանտոմային ցավերի՞ ներքաղաքական առիթի՞․․․ Կարծում եմ, շատերը համակարծիք կլինեն, որ թվարկված և ոչ մի տարբերակ չի կարող ընդունելի լինել Արցախը որպես հայկական ինքնություն անփոխարինելի բաղադրիչ համարող մարդկանց համար։ Հայությունն Արցախով մի ֆենոմեն է, առանց Արցախի՝ լրիվ ուրիշ։
Փորձենք մի պարզ, բայց ախտորոշիչ նշանակություն ունեցող թեստի ենթարկել մեր հասարակությանը՝պատասխանելով հետևյալ հարցին․ ինչ եք մտածում Արցախի հարցի մասին
ա/ Արցախը մեռել է
բ/ Արցախն անհույս ծանր է
գ/ Վիճակը ծանր է, բայց շրջելի
դ/ Ինչ Արցախ։
Ակնհայտ է, որ գործող վարչախմբի ջանքերով փորձում են առաջին, երկրորդ, էլ չասեմ՝ չորրորդ տարբերակը գերակշիռ դարձնել հանրային կյանքում, այն ինչ ապագայի հույս կարող է ստեղծել բացառապես երրորդ պատասխանը և դրանից ենթադրվող գործողությունները։
Վերջին 6 տարիների պետական ուղղորդված քաղաքականության արդյունքում Արցախը հայաթափվել է ֆիզիկական իմաստով, սակայն այսքանով նրանց քայլերը չեն սահմանափակվում։ Այժմ իրականացվում է այդ օպերացիայի 2-րդ փուլը։ Եվ կրկին՝ Ադրբեջանի հետ համաձայնեցված և համակարգված կերպով։
Այսօր Փաշինյանը և Ալիևը միասին հայաթափում են Արցախը քաղաքակրթական՝ հոգևոր, մշակութային, պատմական իմաստով։ Եթե անցյալ տարի սեպտեմբերի վերջ նրանք կտրեցին «Սև այգու» ծառերը, ապա հիմա հայկական հողից հանում են արմատները, արմատախիլ անում Արցախը ոչ միայն քանդելով հուշարձաններ, պղծելով եկեղեցիներ, նենգափոխելով պատմությունը, սեփականացնելով մշակույթը, այլև ջնջելով Արցախը մեր սրտերից, մեր հոգիներից, մեր մտքից, այն է՝ մեր ինքնությունից։
Հողը դադարում է լինել քոնը ոչ թե այն պահին, երբ թշնամին ոտք է դնում դրա վրա, այլ այն պահին, երբ դու ինքդ ես հանձնում այն քո ներսում։ Ահա սա է հակահայ ուժերի՝ ներսի և դրսի, գերնպատակը․ հայաթափել Արցախը կրկին և վերջնականորեն։ Սա է պատճառը, որ Արցախի հարցը վերացել է պաշտոնական Երևանի խոսույթից, որ Արցախը ջնջվում է մեր հանրային մշակութային կենցաղավարական կյանքից, որ Ադրբեջանը չի հանդիպում և ոչ մի դիմադրության իր մշակութային-քարոզչական ագրեսիայում Արցախի հայկականության դեմ։
Հրեաները չէին մոռացել Երուսաղեմի մասին և 2000 տարի անց վերադարձան։ Սերբերը չեն մոռացել Կոսովոյի մասին և, անտեսելով արևմտյան բլիթները, և մտրակները, չեն հրաժարվում իրենց իրավունքներից։ Արգենտինացիները չեն մոռացել Ֆոլվլենցյան կղզիների մասին և մտքում չեն հանձնել այն Լոնդոնին։ Անգամ մեքսիկացիները չեն մոռացել Կալիֆոռնիայի, Տեքսաս և այլ տարածքների մասին և գտնում են ձևեր կապված մնալու երբեմնի իրենց հողերի հետ։
Ակնհայտ է, որ առանց իշխանափոխության Արցախի հարցը չի վերադառնալու Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգ։ Սակայն դրան զուգահեռ՝ այս պահին առաջնային գերխնդիր է չկորցնել, վերակենդանացնել, վերաձևակերպել Արցախի հարցը որպես ազգային գաղափար, որպես ազգային իղձ, որպես հայի ժամանակակից ինքնության նկարագիր։
Ասել, որ այս ուղղությամբ գործադրվող ջանքերը բավարար չեն, նշանակում է ոչինչ չասել։ Հայ առաքելական եկեղեցին, Արցախի իշխանությունները, ազգային քաղաքական ուժերը, մտավորականությունը, ԶԼՄ-ները, սփյուռքը՝ բոլորը և առանձին-առանձին, և միասին վերցրած իրականում չեն բանաձևել դեռ, թե ինչ պետք է և կարելի է անել։ Փազլի կտորները կան, սակայն չկա ավարտուն պատկերը և պատկերին հասնելու ռազմավարությունը։ Գուցե նկարագրված իրավիճակում խտացնում եմ գույները և չափից ավել ալարմիստական եմ /վերագրեք դա անազատության սթրեսին և ներողամիտ եղեք, այդ դեպքում/։ Սակայն, համոզված եմ, որ եթե խիզախություն չունենաք այս անգամ ասելու «լյոխ վատա», չենք ունենալու հիմքեր և առիթ մի օր կրկին ասելու «լյոխ լավա»։
Ահա սա է, իմ համեստ կարծիքով, իշխանափոխությանը զուգահեռ, ազգային կառույցների, գործիչների, ուժերի 2-րդ հիմնական գերնպատակը՝ կանխել Արցախի հայաթափումը մեր ներսում։ Ուստի ներքին հավատով ուզում եմ վերջում դիմել բոլորին․ Հաջորդ անգամ՝ Շուշիում։
Արմեն Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ
«Նուբարաշեն» ՔԿՀ 03․09․2024թ․

Նմանատիպ նյութեր
6101 դիտում
11:26 21-02-2020
Լուրջ հարցազրույցի ձեւաչափը քոնը չի, քոնը ղժղժան քարոզարշավն է․ Աշոտյանը՝ Փաշինյանի հարցազրույցի մասին
Այս բաժնից
802 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
640 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
751 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված