26043 դիտում
18:11 17-06-2024
«Թռա դռան տակ», «վախից փախանք բուդկեքի հետևը»․ քրեական հեղինակություն «Ֆազի» կյանքից զրկվելուց 6 օր անց ինչ են հիշում Շինարարների բնակիչները. ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Քրեական հեղինակություն Սերգեյ Գրիգորյանի՝ «Ֆազի» սպանությունից անցել է 6 օր, սակայն իրավապահ համակարգը լուռ է: Ով կամ ովքեր սպանեցին քրեական հեղիանկություն Սերգեյ Գրիգորյանին։ Հարց, որի պատասխանը հուսանք կտա տարվող քննությունը։
Armlur.am-ի նկարահանող խումբը դեպքի վայրում է` հասկանալու համար, թե արդյոք բնակիչները որեւէ բան նկատել են, թե ոչ, ինչ կատարվեց այդ օրը գիշերը Աջափնյակ վարչական շրջանի շինարարների փողոցում, ինչի ականատեսները եղան բնակիչները:
Վարչական շրջանոմ սպանությունից 6 օր անց ևս ժապավեներն են ու Սերգեյ Գրիգորյանի հետ կապված հիշողություններ։ Կրակոցներից 6 օր անց բնակիչները դեռ վախի մեջ են: Հիշում էին, թե ոնց էին կրակոցներից փախչում:
Ահա այն դեպքի վայրը, որտեղ հնչել են կրակոցներ ու կրակոցներից վնասվել է տարածքի խանութի պատերը:
Խանութի սեփականատերը, որի անունը հարգելի պատճառներով չենք հնչեցնում, պատմում է աչքի տեսածը։
Հիշեցնենք, որ հունիսի 11-ի գիշերը տեղի ունեցած , սպանությունը դեռ բացահայտված չէ: Ըստ նախնական վարկածի, Սերգեյ Գրիգորյանին կյանքից զրկել են վարձու մարդասպաններ, որոնք եղել են երկու հոգի։ Նրանք գտնվել են OPEL մակնիշի ավտոմեքենայի մեջ, որը, ինչպես արդեն նշել էինք, գողացված է եղել։ Ի դեպ ֆազի հետ նրա հետ մեքենայում այդ օրը եւս մեկ քաղաքացի է եղել, որը հիվանդանոց էր տեղափոխվել եւ արդեն դուրս է գրվել հիվանդանոցից:
Հավելենք, որ «Ֆազի» սպանության գործով այս պահին բազմաթիվ վարկածներ են քննվում, այդ թվում՝ «Չաղ Ռուստամի» հետ նրա հարաբերությունները»:
Իրավապահ համակարգում քննարկում է եղել, որ քրեական հեղինակություն Սերգեյ Գրիգորյանին՝ «Ֆազ»-ին սպանողը բավականին պատրասված է եղել։ Մասնավորապես նա Սերգեյ Գրիգորյանին՝ «Ֆազին» սպանելու է գնացել գողացված մեքենայով։ Ի դեպ Սերգեյ Գրիգորյանի գործով 2 տարի առաջ կալանավորվել էր դատավոր Արուսյակ Ալեքսանյանը։ Հավելելնք, որ նա անցնում էր քրեական գործով եւ սպանության օրը դատարանը նրան թույլ էր տվել երկրից դուրս գալ:
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հունիսի 11-ին, մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ էին հնչել Երևանում։ Ժամը 23։05-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում և ոստիկանության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Շինարարների փողոցում հնչել էին կրակոցներ և կան վիրավորներ։
Կրակոցների հետևանքով «Արմենիա» բժշկական կենտրոն էին տեղափոխվել 2 հոգի։
Դեպքի վայր էր ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության պետի առաջին տեղակալ Վարդան Վարդանյանը։
Ժամանել էին նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետի տեղակալ Արմեն Պետրոսյանը, նույն վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի գլխավոր վարչության պետ Վահե Մուշեղյանը և նույն վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի պետ Ռոման Խլղաթյանը։
Ժամանել էին նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանը, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Արթուր Հակոբյանը։
Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ դեպքի վայր էին ժամանել նաև Երևան քաղաքի դատախազի տեղակալ Արսեն Վարդանյանը, Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների դատախազ Ժորա Թովմասյանը և դատախազի տեղակալ Էդիկ Հովհաննիսյանը։
Ժամանել էին նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի պետ Կարեն Բունիաթյանն ու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գևորգ Պողոսյանը։
Օպերատիվորեն ժամանել էին նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ալբերտ Հովհաննիսյանի,վաշտի հրամանատար Արմեն Զաքարյանի գլխավորությամբ։
Տարածքը պարեկները սահմանազատել էին ու երթևեկությունը նրանց կողմից դադարեցվել էր։
Ժամանել էին նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Երևանի թիվ 7-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները։
Ֆոտոլրագրողը հայտնել էր նաև, որ դեպքի վայրում հայտնաբերվել էր «Toyota Land Cruiser» մակնիշի ավտոմեքենա, առջևի դիմապակու և կողային հատվածներում կրակոցի բազմաթիվ հետքերով և մեջն արնանման հետքեր։ Նշված «Toyota»-ն բախվել էր նաև «Opel» մակնիշի ավտոմեքենայի, «Opel»-ն էլ բախվել էր «Toyota» մակնիշի ավտոմեքենայի, «Toyota»-ն էլ բախվել էր մեկ այլ «Toyota» մակնիշի ավտոմեքենային։
Դեպքի մասին ոստիկանության Մաշտոցի բաժնից տեղեկությունը փոխանցել էին ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանել էր քննչական խումբը բաժնի պետ Էդգար Բարոյանի և օրվա պատասխանատու հերթապահ հատկապես կարեվոր գործերով ավագ քննիչ Պոդոսյանի գլխավորությամբ։
Տեղում էին նաև մի քանի փորձաքրեագետներ։
Մինչ դեպքի վայրում իրավապահները աշխատում էին, «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը Երևանի բնակիչ, 44-ամյա Սերգեյ Գրիգորյան է, ով Չերեմուշկայում հայտնի քրեական հեղինակություն «Ֆազն» է, իսկ վիրավորը Երևանի բնակիչ 36-ամյա Բորիս Սիմոնյանն է։
Դեպքի վայրի տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
15012 դիտում
10:01 27-09-2018
ԲՀԿ-ի կողմից ընտրակաշառք բաժանելու ահազանգի գործով ձերբակալվել է քրեական հեղինակություն «Ֆազի» եղբայրը. «Ժամանակ»
1996 դիտում
09:00 19-06-2024
Քրեական հեղինակություն Սերգեյ Գրիգորյանի` «ֆազի» սպանության գործով ներգրավվել է ԱԱԾ-ն․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
3214 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2236 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1108 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»