36742 դիտում
16:54 18-06-2024
Արտակարգ դեպք՝ Երևանում. ավտոլվացման կետի տանիքը քամին պոկել ու շպրտել է՝ փակելով ճանապարհը. օպերատիվ են գործել հատուկ փրկարարներն ու Երևանի գնդի պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունիսի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել երևանում: Ժամը 15:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բագրատունյաց 81/3 հասցեի մոտ գտնվող ավտոլվացման կետի տանիքը քամուց պոկվել և շպրտվել է ու ճանապարհը երկկողմանի փակվել է:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնից թիվ 15 փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Արմեն Զաքարյանի գլխավորությամբ:
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:
Տեղում տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Արտյոմ Մանուկյանն ու Արթուր Համբարձումյանը:
Փրկարարները, պարեկներն ու նշված ավտոլվացման կետի աշխատակիցները ճանապարհից հեռացրել են փայտերն ու թիթեղները:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+