211652_close_icon
views-count53807 դիտում article-date 12:23 19-06-2024

Արտակարգ իրավիճակ՝ Առինջ գյուղում. խմելու ջուրը մի քանի օր է՝ անխնա հոսում ու ողողում է մի ամբողջ թաղամաս. բնակիչներին օպերատիվ արձագանքել է Աբովյանի քաղաքապետը, իսկ «Վեոլիա ջուրը» «դարձել է Խաչատուր Աբովյանը». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 19-ին, արտակագ իրավիճակ է ստեղխվել Կոտայքի մարզում: Առինջ վարչական շրջանի Խաչատուր Աբովյան թաղամասի 2-րդ փողոցում, ըստ բնակիչների,  մի քանի օր է՝ խմելու ջրի խողովակի վնասվելու պատճառով փողոցը վերածվել է փոքրիկ Վենետիկի:

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ջուրը 30, որոշ հատվածներում էլ 40-50 սմ բարձրությամբ հոսում է, իսկ «Վեոլիա ջուրը» միչև այս պահը ոչ մի աշխատանք չի կատարում խնդիրը լուծելու համար:

Ըստ բնակիչների՝ փողոցը ողողված է խմելու ջրով, մինչդեռ աշխարհը պայքարում է խմելու ջրի խնայողությունը պահելու համար, բայց մեզ մոտ՝ շնորհիվ «Վեոլիա ջրի» ոչ ճիշտ ու գրագետ աշխատանքի, խմելու ջուրը կորում է:

Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչներն ասում էին, որ իրենց զանգերին արձագանքել է միայն Աբովյան խոշորացված համայնքի ղեկավար էդվարդ Բաբայանը, ում հանձնարարականով ժամանել ու իրավիճակին տեղում ծանոթացել է Առինջի վարչական ղեկավարը, ով խոստացել է, որ խնդրի մասին կտեղեկացնի «Վեոլիա ջրին» և քաղաքապետի հանձնարարականով հետևողական կլինի, որ «Վեոլիա ջուրը» շատ արագ վթարը վերականգնի:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 104+
104+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր