211652_close_icon
views-count12675 դիտում article-date 19:16 20-06-2024

Ստեփանավանի բժշկական կենտրոնի մի շարք բուժաշխատողներ տնօրեն Անուշ Իսպիրյանի կողմից արժանացել են պատվոգրերի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Բուժաշխատողի օրվա կապակցությամբ Ստեփանավանի բժշկական կենտրոնի մի շարք բուժաշխատողներ տնօրեն Անուշ Իսպիրյանի կողմից պարգևատրվել են պատվոգրերով:

Շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ, բժշկական կենտրոնի ղեկավարը բուժանձնակազմին մաղթել է քաջ առողջություն, ընտանեկան բարօրություն ու մասնագիտական նորանոր ձեռքբերումներ.

«Անգնահատելի է ձեր յուրաքանչյուրիդ դերը առողջապահության համակարգում, տարիների ձեր վաստակի գնահատականը առաջին հերթին մեր ազգաբնակչության ու ձեր բուժառուների սերն ու հարգանքն է ձեր նկատմամբ, եղեք առողջ ու երջանիկ»,-շնորհավորանքի իր խոսքում ասել է Անուշ Իսպիրյանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 78+
78+

Նմանատիպ նյութեր