1195 դիտում
21:45 22-06-2024
Արմեն Աշոտյան. «Հայաստանում քաղաքական դաշտը պետք է բաժանել ոչ թե «նախկին-ներկա» սկզբունքով, այլ երկրի համար պիտանի և անպիտան մոտեցմամբ»
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը «Նուբարաշեն» ՔՀԿ-ից այս շաբաթ էլ է պատասխանել 5 օգտատերերի հարցերի
Անահիտ Մարտիրոսյան. «Սրբազան Պայքարը հայտարարում է, որ ավելի ընդլայնված է լինելու, իրատեսակա՞ն եք համարում»:
-Ես իրատեսական եմ համարում Հայաստանի կործանումը կանխելու վերջնական հնարավորությունը։ Չեմ հավատում, որ 5000 տարվա ընթացքում չվերացած ազգը կարող է հեռանալ պատմաքաղաքական ասպարեզից, այն էլ այսպիսի անփառունակ, խայտառակ, անպատիվ կերպով։ Եթե ինքնասպաններին ըստ կրոնական ավանդույթի հուղարկավորում էին եկեղեցական գերեզմանատներից դուրս, ապա պատկերացրեք, թե պատմության ինչպիսի դժոխքում կհայտնվի զանգվածային ինքնաոչնչացում գործող մի ամբողջ ժողովուրդ, եթե վերջապես ուշքի չգա։
Ինչ վերաբերում է հենց սրբազան շարժմանը, ապա այն ունի պոտենցիալ՝ իրականացնելու ազգի ինքնաոչնչացման կանխումը։ Այս պայքարի ընթացքում մարդկանց դժգոհությունները երկրի և քաղաքացիների աղետալի վիճակից ոչ մաշվել են, ոչ փարատվել, ոչ էլ անհետացել։ Հակառակը, Հայաստանի շարունակվող կազմաքանդումը և ոստիկանական վայրագությունները միայն ավելացրել են ըմբոստության էներգիան։
Դավիթ Առաքելյան. «Ինչի՞ ընդդիմությանը չի հաջողվում հասնել վերջնական հաջողության, ի՞նչն է խանգարում, հիմա էլ մարդիկ շատ էին և հավաքվել էին»:
-Հիմա շատերը կփորձեն այս թեմայով հրապարակային արտահայտվել, բայց ես զերծ կմնամ այդ գայթակղությունից, այլ հարկ եղած դեպքում համեստ կարծիքս կփոխանցեմ շարժման ղեկավարությանը։ Ընդամենը մեկ բան կընդգծեմ, նիկոլական ռեժիմը այս 6 տարիների ընթացքում վերածվել է համակարգի, սիստեմի՝ արյունարբու, անմարդկային, անբարո, սակայն համակարգված ինստիտուտի։ Ակնհայտ է, որ այդպիսի էֆեկտիվ, աշխատող մեխանիզմ կարելի է քանդել կամ հակադրելով դրան էլ ավելի էֆեկտիվ սիստեմ, կամ էլ ֆորս֊մաժորով։ Սրբազան շարժումը ոչ առաջինն էր, ոչ էլ երկրորդը։ Եվ Բագրատ Սրբազանի՝ ընդլայնվելու մասին խոսույթի ներքո ես տեսնում եմ հենց համակարգի վերածվելու ծրագիր։ Եվ դա ճիշտ է, քանզի ֆորս֊մաժորները անկանխատեսելի են և քաոսածին։
Նարինե Սահակյան. «Ինչպե՞ս եք վերաբերվում ոստիկանության գազանություններին։ Ինչո՞ւ են օրենքի պաշպանությանը կոչված մարդիկ իրենց պահում վերջին հրոսակի պես»:
-Անկասկած է, որ իրավապահ համակարգը վերածվել է նիկոլապահ համակարգի՝ այստեղից բխող բոլոր այլանդակություններով։ Հին Հռոմի կայսր Թրայանը, երբ աշխատանքի էր նշանակում կայսրական գվարդիայի հրամանատարին՝ պրետորիացիների պրեֆեվտրին, նրան մի դաշույն էր փոխանցում հետևյալ խոսքերով․ «Օգտագործիր այն ինձ պաշտպանելու համար, երբ ես ճիշտ եմ, և իմ դեմ՝ եթե ես անարդար գտնվեմ»։ Իհարկե, ժամանակները փոխվել են, բայց Հայաստանի պարագայում ուժային համակարգը ոչ միայն վերածվել է Փաշինյանին սպասարկող մեխանիզմի, այլև կատարում է նրա բոլոր ապօրինի հրամաններն ու հիվանդագին ֆանտազիաները։ Նրանց միջոցով է Նիկոլը փորձում վախի մթնոլորտ տարածել, չհասկանալով, որ անգամ այդ գործելաոճը չի լուծելու նրա իշխանությունը ամրապնդելու հարցը։ Շատերից պիտի վախենա այն այրը, ումից շատերը վախենում են․ սա է անթիվ փիլիսոփաների պատգամը բոլոր ժամանակակից բռնապետերին։ Չէ՞ որ վախը, ի տարբերություն սիրո, որպես կանոն փոխադարձ է։
Կարեն Ամիրյան. «Լուրեր են տարածվում, որ ֆրանսիական զենք է եկել Հայաստան, Զախարովան էլ իր հերթին այս երևույթին որակում է տալիս, որ Ֆրանսիան նոր պատերազմ է փորձում սադրել հարավային Կովկասում։ Ի՞նչ կարծիքի եք»:
-Հարցում բերված ձեր օրինակները կարելի է շարունակել՝ ավելացնելով նաև Բլինքենի և Բորելի վերջին հայտարարությունները։ Այս ամենը վկայում է այն մասին, որ Ռուսաստան֊Արևմուտք գեոպոլիտիկ բախումը իր զարգացումն է ունենում նաև Հարավային Կովկասում։ Քանի դեռ մենք չենք վերցրել մեր ձեռքը մեր ճակատագիրը, շարունակելու ենք լինել հսկաների բախման ականատեսը և մասնակիցը՝ ներքաշվելով այլոց շահերի սպասարկմանը ուղղված կոմբինացիաներում։ Ուղիղ ասենք․ թե Արևմուտքը, թե Ռուսաստանը ցանկության դեպքում և միայնակ կարող են կանխել Հայաստանի հետագա կործանումը։ Բայց դա իրենց պետք չի, քանի դեռ իրենք հնարավորություն ունեն պնդելու, որ դա պետք չի հենց հայ ժողովրդին։
Տիգրան Պետրոսյան. «Ինչպե՞ս եք գնահատում Էդմոն Մարուքյանի և նրա կուսակցականների՝ շարժմանը միանալուն, արդյոք դա ընդունելի՞ է։ Նրանք պահը բաց չեն թողնում թիրախավորելու Ձեզ և ՀՀԿ֊ն»:
-Առաջարկում եմ Ձեզ չերկարացնել ոմանց քաղաքական կյանքը՝ քաղաքական և լրատվական տիրույթում նրանց կարծիքներին անդրադառնալով։ Անշուշտ, մեկ մարդը կարող է քննարկման արժանի թեզ կամ տեսակետ առաջարկել, եթե նա հանճար է, կամ տաղանդ, կամ հեղինակություն, կամ գոնե լուրջ մասնագետ։ Ձեր հիշատակածները չեն համապատասխանում իմ մատնանշած ոչ մի կատեգորիային, ուստի եկեք չսպասարկենք նրանց օրակարգը, որը ձևավորում է «Քաղաքական գործչի համար ցանկացած հիշատակում, բացի մահախոսականից, լավ է» սկզբունքով։ Ընդամենը ուզում եմ պնդել, որ Հայաստանում քաղաքական դաշտը պետք է բաժանել ոչ թե «նախկին-ներկա» սկզբունքով, այլ երկրի համար պիտանի և անպիտան մոտեցմամբ։ Եթե ՀՀ ցանկացած քաղաքացի հենց այս մեթոդով վերաբերվի այս կամ այն գործերին, ապա շատ արագ հայոց քաղաքականության պղտոր ջրերը կզուլալվեն»:

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
472 դիտում
19:05 20-12-2024
Քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացիկ իրավիճակն ու իրականացման ռազմավարությունը
442 դիտում
18:53 20-12-2024
ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Ղազախստանի դեսպանին
1006 դիտում
18:40 20-12-2024
Պարեկային ծառայության համալրման նպատակով ընդունելությունը շարունակվում է