999 դիտում
23:23 26-01-2023
Հայաստանի քաղաքական դաշտը, կամ այն, ինչը մենք իներցիայով անվանում ենք քաղաքական դաշտ, կարելի է բաժանել սեկտաների. Ստեփան Դանիելյան
«Հայաստանի քաղաքական դաշտը, կամ այն, ինչը մենք իներցիայով անվանում ենք քաղաքական դաշտ (քանի որ փոխարինող այլ բառը դեռ չենք գտել), կարելի է բաժանել սեկտաների: Յուրաքանյուր սեկտա ունի իր լիդերն ու իր հետևորդները: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:
Նա նաեւ նշել է. «Լիդերները հերոսներ են, փրկիչներ են, խելքի օվկիանոսներ են, սակայն որոնց ստոր զանգվածը չի հասկանում, ու արժանի չէ նրանց: Եւ ահա, այն, ինչը մենք անվանում են քաղաքական գործընթաց, այդ սեկտաների միջև ընթացող լեզվակռիվն է, որի թեման իրենց լիդերներին մեղադրանքներից պաշտպանելն է ու հավաստելը, որ նրանք են իրական փրկիչները, խորամանկ շախմատիստները, չգնհատված գիտնականները, գործը կիսատ չթողողները և այլն:
Սական դա դեռ մի կողմ, մարդկանց այն հատվածը, որոնք սեկտաներից դուրս են մնացել ու համարում են, որ այդպես շարունակել հնարավոր չէ, իրենց համար նոր լիդեր են որոնում, այսինքն մի նոր սեկտա ձևավորելու հարաճուն պահանջի առջև են հայտնվել, որպես իրավիճակից ելք: Սակայն ոչ ոք չի համարում, որ կարելի է միմյանց հետ հորիզոնական հարաբերություններ ստեղծել, պայմանավորվել խաղի կանոնների շուրջ, այսինքն ձևավորել համակարգ, գոնե 100, կամ 1000 մարդու միջև:
Ինչ-որ բանի հասած հասարակությունները, կամ անգամ ցեղերը (ժամանակին), որոնք կարողացել են նման հարաբերություններ ձևավորել, հզորագույն արդյունքների են հասել»։

Նմանատիպ նյութեր
1396 դիտում
21:00 26-12-2020
Ստեփան Դանիելյան. Մենք վերածվել ենք Սոմալիի, ինչը շատերը դեռ չեն ընկալել
841 դիտում
18:07 26-08-2024
Քաղաքական տարածությունը դատարկ է, ինչը վարչախմբի գոյության ամենավերջին ու միակ ռեսուրսն է․ Ստեփան Դանիելյան
Այս բաժնից
688 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
553 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից
508 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին