211652_close_icon
views-count970 դիտում article-date 12:06 25-06-2024

Մենք որևէ բան չունենք թաքցնելու, հարցը նախօրոք քննարկեք ընդդիմության հետ. Ավինյան

Երևանի ավագանու հերթական նիստի օրակարգի հարցերը 32-ն են, որից 30-ը չզեկուցվող։ Չզեկուցվող հարցերի քանակով պայմանավորված դժգոհություններ հայտնեցին ավագանու ընդդիմադիր խմբագրությունները։

Մասնավորապես, «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Գրիգորի Երիցյանը նշեց, որ իրարից տարբեր 30 հարցերը առանց քննարկման մեկ հարցի տակ անցկացնելը համարում են անարգանք ավագանու ինստիտուտի և Երևանի բնակիչների հանդեպ։ Նա առաջարկեց օրակարգի ևս  2 հարց դարձնել քննարկվող։

«Առաջարկում ենք 2-րդ հարցը օրակարգի դարձնել զեկուցվող և վերաբաշխման մասին 148 որոշումը։ Ունենք լրացուցիչ պարզաբանումների կարիք»,- ասաց նա։

Երիցյանը նաև նշեց․ «Իշխող կոալիցիայի այս գործելաոճը հակաժողովրդավարական է և ոչ թափանցիկ: Այս մասին է վկայում նաև «Freedom House»-ի Հայաստանում ժողովրդավարական կառավարման վարկանիշի նվազումը 2023-ին, որտեղ զեկույցում, ի դեպ, շուրջ 8 անգամ նշվում է Տիգրան Ավինյանի անունը մեծամասամբ բացասական լույսի ներքո՝ շահերի բախում, պաշտոնեական դիրքի չարաշահում և այլն»:

«Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանն էլ նշեց, որ երևանցիները չեն իմանում՝ ում բիզնեսին ինչ հաճո որոշումներ են կայացվում, հարցերը չեք զեկուցում և առաջարկեց օրակարգի բոլոր հարցերը զեկուցվող դարձնել։

Քաղաքապետ Ավինյանն էլ նշեց, որ հանձնաժողովներում բացասական եզրակացություն ստացած հարցերը հանում է օրակարգից, այսպես 4 հարց դուրս եկավ օրակարգից։

Քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը նշեց, որ իրենք դեմ են քվեարկելու ընդդիմադիր խմբակցությունների առաջարկներին։
Խոսելով Ազգային առաջընթաց խմբակցության զեկուցվող դարձնող հարցերի վերաբերյալ, քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասաց, որ հարցերից մեկը վերաբերում է պատվավոր ճարտարապետի կոչում սահմանելուն։

«Ենթադրում եմ մեկնաբանությունները տրվել են, որ որոշ կոչումներ դուրս են գալիս արդյոք այստեղ տարրընկալում չկա այս հարցի վերաբերյալ կառավարության և քաղաքապետարանի միջև։ Ուզում եմ հստակ նշել՝ առհասարակ որոշ կոչումների վերացումը չի նշանակում, որ բոլոր մեդալներն ու կոչումները դուրս են գալիս։ Երևան քաղաքում ունենք պատվավոր բժիշկ, պատվավոր մանկավարժ, մշակույթի պատվավոր գործիչ, սպորտի պատվավոր գործիչ, պատվավոր շինարար և բացթողում է եղել, որ պատվավոր ճարտարապետ մինչ օրս չենք ունեցել»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է երկրորդը հարցին՝ Ավինյանն ասաց, որ դա վերաբերում է տրոլեյբուսներ գնելուն։

Ավագանին մերժեց զեկուցվող դարձնել այդ հարցերը։

Քաղաքապետ Ավինյանն էլ առաջարկեց՝ ընդդիմադիր գործընկերների հետ քննարկել որոշակի մեխանիզմ, որ այս առաջարկները նույնիսկ այստեղ չքննարկեն, նախօրոք քննարկեն, որևէ խնդիր չունեն իրենք։

«Եթե ես խոսում, բարձրաձայնում եմ այդ հարցերի մասին, ապա մենք որևէ հարց չունենք թաքցնելու։ Ուղղակի մեր օրակարգը ծանրաբեռնվել է նոր օրենսդրական փոփոխություններով և դրանից էականորեն նախագծերի թիվն աճել է»,- ասաց Ավինյանը։

Նմանատիպ նյութեր