211652_close_icon
views-count1018 դիտում article-date 23:21 25-06-2024

Արցախից բռնահանվածներին սոցիալականացման ծրագիր են ներկայացրել

Մեկնարկել է «Աջակցություն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչության սոցիալականացմանը» ծրագիրը՝ ուղղված հայրենակիցների շրջանում իրազեկվածության բարձրացմանը, սոցիալականացմանը, ոչ ֆորմալ կրթության ու զբաղվածության խնդիրների լուծմանը. նախաձեռնությունն իրականացվում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և «ԼՈՖԹ» ՀԿ-ի համագործակցությամբ։ Այդ մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:

Հանդիպման ընթացքում ԱՍՀ նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանն անդրադարձել է նախորդիվ կայացած մարզային այցերի արդյունքներին, որոնց ընթացքում Կառավարության ոլորտային պատասխանատուները հանդիպել են ԼՂ հայրենակիցներին, ներկայացրել իրականացվող և մշակվող պետական ծրագրերը, ստացել առաջարկություններ։

Նախարարի տեղակալը խոսել է նաև ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կեցության և այլ ծախսերը հոգալու նպատակով նախատեսված 40+10 հազար դրամ միջոցառման, ինչպես նաև բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրերի մասին։ Աննա Ժամակոչյանը, մասնավորապես՝ անդրադարձել է դիմելու ընթացակարգին, շահառուների շրջանակին, պայմաններին և այլ մանրամասների։

Վերջինիս խոսքով՝ պետության կողմից իրականացվող ծրագրերի նպատակը հայրենակիցներին հնարավորություն տալն է իրենց ապագան կառուցել Հայաստանում։

Հարցուպատասխանի ձևաչափով ներկաները բարձրաձայնել են ծրագրերի իրականացմանն առնչվող մի շարք հարցեր։

Նմանատիպ նյութեր