211652_close_icon
views-count928 դիտում article-date 18:29 26-06-2024

Լոռու մարզպետը և Ալավերդու համայնքապետը հետևել են մարզում ընթացող վերականգնողական աշխատանքներին

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը Ալավերդու համայնքապետ Դավիթ Ղումաշյանի ուղեկցությամբ հունիսի 26-ին այցելել են Սանահին կայարան թաղամաս, հետևել այստեղ ընթացող ջրամատակարարման և ջրահեռացման համակարգի հիմնանորոգման աշխատանքներին, զրուցել բնակիչների հետ: Մարզպետի աշխատակազմից NEWS.am-ին հայտնում են, ոևր այց է կատարվել նաև Թումանյան փողոց։

Մարզի ղեկավարը շրջայցը շարունակել է Ախթալայի կամրջի մոտ, հետևել երկաթգծի հատվածում տարվող ամրացման աշխատանքներին, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման հետ կապված հարցերով զրուցել կամրջի մոտ ծառայություն իրականացնող ոստիկանների հետ: Արամ Ղազարյանն այցելել է նաև Քարկոփ բնակավայր: Մաքրման աշխատանքները Քարկոփում ավարտական փուլում են:

Լոռու մարզպետը զրուցել է բնակիչներ հետ, պատասխանել նրանց հարցերին: Մարզպետը տեղեկացրել է, որ քննարկվում է հեղեղումներից տուժած բնակիչներին և տնտեսվարողներին փոխհատուցում տրամադրելու կարգը:

Նմանատիպ նյութեր