211652_close_icon
views-count1477 դիտում article-date 21:31 26-06-2024

Հայ ըմբիշներն այսօր նվաճեցին 1 ոսկի և 2 արծաթե մեդալ

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից հայտնում են, որ Սերբայում ընթացող ըմբշամարտի մինչև 17 տարեկանների Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլում Հայաստանի ներկայացուցիչ Մարատ Աճեմյանը 10:0 հաշվով հաղթանակ է տարել Ռուսաստանը ներկայացնող Ասլամբեկ Կոստոևի նկատմամբ և հռչակվել չեմպիոն:

Ալեքս Մարգարյանը և Յուրիկ Մխիթարյանը դարձել են Եվրոպայի Մ17 արծաթե մեդալակիրներ։

Նմանատիպ նյութեր