8867 դիտում
11:54 13-11-2017
Սոչիում անցկացվող սամբոյի աշխարհի առաջնությունում հնչեց Հայոց օրհներգն ու բարձրացավ Եռագույնը. հայ մարզիկները նվաճեցին 5 մեդալ՝ 2 բրոնզ, 1 արծաթ և 2 ոսկի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Նոյեմբերի 9-ից 13-ը Սոչիի «Այսբերգ» արենայում անցկացված սամբոյի աշխարհի 2017թ. առաջնությունում հայ մարզիկները նվաճեցին 5 մեդալ՝ 2 բրոնզ, 1 արծաթ և 2 ոսկի:
Պատվո 3-րդ հարթակին կանգնեցին մարզական սամբոյի 57 կգ քաշային կարգում հանդես եկող Մաքսիմ Մանուկյանը, 100 կգ քաշային Արսեն Խանջյանը, իսկ Տիգրան Կիրակոսյանը հավասարը չունեցավ 52 կգ քաշայինների մրցապայքարում և հռչակվեց աշխարհի չեմպիոն:
Մարտական սամբոյի նույն քաշային կարգում էլ լավագույնը Գրիգոր Մխիթարյանն էր, ով նույնպես դաձավ աշխարհի չեմպիոն, իսկ Վաչիկ Վարդանյանը /68 կգ/ պարտվեց միայն եզրափակչում և արժանացավ արծաթե մեդալի:
Ուրախալի է, որ մեր հավաքականը գրավեց 3-րդ տեղը թե՛ մարզական, թե՛ մարտական սամբոյի թիմային հաշվարկով:
Այսօր մեր հավաքական թիմը ժամը 16.30-ին ժամանելու է Զվարթնոց օդանավակայան:
Շնորհավորում ենք և մեր չեմպիոններին, և մեդալակիրներին, և սամբոյի երկրպագուներին, և թե բոլոր հայերին, ովքեր անասելի հպարտություն են ապրում, երբ հնչում է Հայոց օրհներգն ու բարձրանում՝ Եռագույնը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
10003 դիտում
23:18 25-03-2017
Հայ մարմնամարզիկները մեկական ոսկի, արծաթ եւ բրոնզ նվաճեցին աշխարհի գավաթի խաղարկությունում
Այս բաժնից
823 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
853 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»