52997 դիտում
17:46 27-06-2024
Կոտայքի մարզում բախվել են «Hyundai»-ն ու «Triumph Rocket III» մոտոցիկլը. վերջինը կողաշրջվել է. մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց. օպերատիվ են գործել Հրազդանի բժիշկներն ու պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր ՝ հունիսի 27-ին մոտոցիկլետի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:10-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 48 կմ հատվածում Հրազդանի վարչական տարածքում բախվել են «Triumph Rocket III» մոտոցիկլետը ու «Hyundai» մակնիշի ավտոմեքենան:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, մոտոցիկլավարն էլ մարմնական վնասվածքներով օպերատիվորեն դեպքի վայր ժամանած «Հրազդան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Հրազդան» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Վահան Կարապետյանի և դասակի հրամանատար Հակոբ Սեկոյանի գլխավորությամբ:
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Սասուն Մուրադյանն ու Արամայիս Իվանովը:
Այսքան շատ պարեկների ժամանման պատճառն այն է, որ վթարի հետևանքով ճանապարհը դարձել էր մի փոքր անանցանելի, իսկ հետաքրքրասեր վարորդները կայանել էին ավտոմեքենաները ու ստեղծել էին արհեստական խցանում:
Պարեկների ժամանումից րոպեներ անց երթևեկությունը կարգավորվեց:
Վթարի մասին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է «Hyundai»-ի վարորդի և մոտոցիկլավարի ինքնությունը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 77+
77+