991 դիտում
12:08 20-01-2025
Ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Ford»-ն ու «Hayasa» մոտոցիկլը․ մոտոցիկլավարը և ուղևորը տեղափոխվել են հիվանդանոց․ օպերատիվ են գործել փրկարարները, բժիշկներն ու պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հունվարի 17-ին ավտոմեքենաի և մոտոցիկլի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 22։30-ի սահմաններում Մինսկի փողոցում բախվել են Երևանի բնակիչներ, 30-ամյա Սոս Գ․-ի վարած «Ford» մակնիշի ավտոմեքենան և 20-ամյա Դավիթ Հ․-ի վարած «Hayasa» մակնիշի մոտոցիկլը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով մոտոցիկլավարը և ուղևոր, Երևանի բնակիչ, 16-ամյա Ալեքսանդր Մ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր է ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և կատարել հերթապահություն։
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի և վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել և ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկ Ալբերտ Պետրոսյանը և կրտսեր պարեկ Լարիսա Ռուշանյանը։
Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի պաշտոնակատար Արթուր Ադամյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։