24818 դիտում
18:33 27-06-2024
Հրդեհ՝ Արմավիրի մարզի Հացիկ գյուղում. բնակչի տան բակում կուտակված անասնակերում առաջացած կրակի դեմ պայքարել են գյուղացիներն ու հրշեջները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հունիսի 27-ին, հրդեհ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 15:55-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հացիկ գյուղի 15-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում կուտակված անասնակեր է այրվում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Արմավիրի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարել են քաղաքացիները:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Արիստակեսյանը, ոստիկանության Արմավիրի բաժնի պետ Վոլոդյա Գևորգյանն ու բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Ղումար Մկրտումյանը:
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ վաշտի հրամանատար Մանուկ Սարգսյանի, դասակի հրամանատար Նարեկ Գրիգորյանի գլխավորությամբ:
Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան:
Դեպքի փաստով ոստիկանության Արմավիրի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է սեփականատիրոջ ինքնությունը:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 34+
34+