211652_close_icon
views-count931 դիտում article-date 19:12 28-06-2024

ԵՄ ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

 Եվրոպական միությունը ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները՝ ցուցակում ավելացնելով երկու ֆիզիկական անձ և չորս ընկերություն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին փաստաթուղթ է հրապարակել ԵՄ պաշտոնական կայքէջը։

Դրանց թվում են ռուսական կոնտեյներային երկաթուղային փոխադրումների օպերատոր «Տրանսկոնտեյներ» ընկերությունը, ինչպես նաև նրա գլխավոր տնօրեն Միխայիլ Կոնցերևը։ 

Ցուցակում նշված են նաև երեք ընկերություններ, որոնք օգտագործվել են ռուս գործարարների ակտիվները պատժամիջոցներից հանելու սխեմայում։ Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվանից:

Նմանատիպ նյութեր