211652_close_icon
views-count1291 դիտում article-date 17:40 29-06-2024

Արցախի թեմի առաջնորդը հանդիպել է Արարատում, Վեդիում, Արտաշատում, Մասիսում բնակություն հաստատած արցախցիների հետ, իր հայրական օրհնությունը փոխանցել նրանց

Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը շարունակում է շրջել թեմերով ու հանդիպել բռնի տեղահանված հայրենակիցների հետ։ Հանդիպումների նպատակն է համախմբել և սրտապնդել արցախահայությանը, տեղեկանալ վերջիններիս խնդիրների մասին և գտնել համապատասխան լուծումներ:

Հունիսի 26-27-ը Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանն այցելել է Մասյացոտնի թեմ։

Ինչպես հայտնում են ՀԱՍԵ Արցախի թեմից, թեմակալ առաջնորդը տեղի հոգևորականների ուղեկցությամբ այցելել է Արարատ, Վեդի, Արտաշատ և Մասիս քաղաքներ:

Վրթանես Սրբազանն իր հայրական օրհնությունն է փոխանցել արցախցիներին, ներկայացրել հանդիպումների նպատակն ու հետագա անելիքները:

Հանդիպմանը ելույթ են ունեցել  նաև Արցախի թեմի թեմական խորհրդի ատենապետ տիար Լեռնիկ Հովհաննիսյանն ու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի սոցիալական ծառայության գրասենյակի փոխտնօրեն տիկին Ազատուհի Սիմոնյանը:

Նմանատիպ նյութեր