211652_close_icon
views-count28473 դիտում article-date 16:22 30-06-2024

Առեղծվածային դեպք՝ Տավուշի մարզում․ «Լաստիվեր Ռեզորթ»-ում հայտնաբերվել է ՌԴ 31-ամյա կնոջ մшրմին․ ժամանել են մարզի ոստիկանապետն ու քննչականի պետը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունիսի 28-ին առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 23։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել որ «Լաստիվեր Ռեզորթ» հյուրանոցային համալիրի համարներից մեկում կնոջ դի կա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն «Լաստիվեր Ռեզորթ» են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Սևակ Բադիրյանը և ոստիկանության Իջևանի բաժնի պետ Եփրեմ Գալստյանը։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի գլխավորությամբ։

Տեղում Տավուշի մարզի բնակիչ 23-ամյա Գարիկ Գ․-ն, ով աշխատում է «Լաստիվեր ռեզորթ»-ում, որպես տեղեկատու, հայտնել է, որ Վ. Լուգովսկայան հունիսի 26-ին իրենց մոտ հանգստանալու նպատակով զբաղեցրել է թիվ 101 համարի հանգստյան սենյակը, իսկ հունիսի 27-ին դռան վրա փակցրել է իրեն չանհանգստացնելու մասին ցուցանակ, որից հետո հունիսի 28-ին ժամը 22։00-ի սահմաններում տեսնելով, որ վերջինս սենյակից դեռևս դուրս չի եկել անհանգստացել են, բացել են սենյակի դուռը և անկողնում մահացած վիճակում հայտնաբերել են Վ. Լուգովսկայի դին։ Ժամանած ոստիկաններն ու քննիչները սենյակի աղբարկղի մեջ հայտնաբերել են 3 հատ «Կետիլեպտ» տեսակի դեղահաբի դատարկ թերթ՝ յուրաքանչյուրը նախատեսված 60 հատ հաբի համար:

Դեպքի մասին ոստիկանության Իջևանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետի և օրվա պատասխանատու հերթապահ ավագ քննիչի գլխավորությամբ։

Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Դեպքի փաստով Տավուշի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Լուսանկարները՝ Եղիշե Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր