1009 դիտում
13:06 01-07-2024
Եթե չլինեինք ժողովրդավարական երկիր, ՀՀ-ն որպես անկախ պետություն գոյություն չէր ունենա․ Նիկոլ Փաշինյան
Մենք անընդհատ ասում ենք՝ Հայաստանը դժվար ժամանակներ է ապրում, բայց հարց չենք տալիս՝ այս դժվար ժամանակների միջով ինչպես են ու ինչի շնորհիվ ենք անցնում․ իմ համոզմունքն այն է, որ ժողովրդավարության:
Այս մասին «Ժողովրդավարության հայկական ֆորում»-ի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Եթե մենք չլինեինք ժողովրդավարական երկիր՝ այսօր Հայաստանի Հանրապետություն, որպես անկախ պետություն, չէինք ունենա, բայց մենք պետք է արձանագրենք նաև այն, ինչ հնարավոր էր անել քաղաքական կամքի շնորհիվ, արդեն տեղի է ունեցել ու ավարտվել է, մեզ այլևս պետք են ինստիտուցիոնալ լուծումներ։ Երբեմն մեզ թվում է, որ այս կամ այն օրենքը, որոշումը փոխելով՝ կփոխենք իրականությունը, բայց դա բացարձակ այդպես չէ։ Շատ օրենքներ փոխված են, բայց իրականությունը փոխված չէ, հետևաբար, իրականությունը փոխելու համար պետք է փոխել մտածողությունը»,-ասաց նա։
Փաշինյանը նշեց, որ պետք է սթափ նայել և հասկանալ՝ որքան էլ արագ գործես, միևնույնն է ժամանակից արագ չես կարող գործել։
«Մենք շատ դեպքերում անընդհատ փորձում ենք, վազում ենք, բայց չի ստացվում ոչ մի բան։ Ո՞րն է սրա ֆունդամենտել պատճառներից մեկը։ Մենք ասում ենք՝ պետական համակարգը դանդաղ է գործում, ինչը ճիշտ է, բայց միևնույնն է մենք որքան էլ արագ գործենք ժամանակից արագ չենք կարող գործել։ Սա իմ ամենակարևոր եզրակացություններից մեկն է»,- հայտարարեց նա։

Նմանատիպ նյութեր
1192 դիտում
20:28 24-11-2023
Եթե 2018-ի հեղափոխությունը չլիներ, այսօր Հայաստանն անկախ լինելու շանս չէր ունենա․ վարչապետ
2275 դիտում
17:59 11-03-2017
ՌԴ-ում տնտեսական անկումը բացասաբար կազդեր Հայաստանի վրա, եթե չլինեինք ԵԱՏՄ անդամ. Վաչե Գաբրիելյան
Այս բաժնից
712 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
586 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից
538 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին