211652_close_icon
views-count5553 դիտում article-date 21:16 16-05-2021

Այս իշխանությունը պետք է մամուլի էջերում գոյություն չունենա, չպետք է գոյություն ունենա եթերում, այս իշխանության հովիկաղազարյանները չպետք է հրավիրվեն եթեր. Դավիթ Սարգսյան. Tert.am

Վերջին երեք տարում կարող ենք փաստել, որ մասնագիտության պրակտիկայում տեղի է ունեցել անշրջելի փոփոխություններ: Ինչպես պետության իրավունքի և մնացած բոլոր ոլորտներում անվերականգնելի վնաս է հասցված, այդպես էլ հանրային հարաբերություններն և հանրային էթիկան խաթարելով, վնաս է հասցված նաև լրագրության և տեղեկավության հիմքերին՝ ներքին թշնամանք հրահրելով մեր ոլորտի ներսին. այսօր «Նիկովիդ 18. Ախտորոշում և բուժում» խորագիրը կրող քննարկման ժամանակ ասաց «Արմնյուզ» հեռուստաընկերության «Օրախնդիր» հաղորդաշարի հեղինակ և վարող Դավիթ Սարգսյանը, հայտնում է Tert.am-ը:

Նա նշեց, որ երբ «Հայրենիքի փրկության շարժում»-ը կար և երթեր էին իրականացվում, լրագրողին ցուցարարները քաշքշել էին և մեղադրել  կողմնակալ տեղեկատվություն տալու մեջ, այդ ժամանակ ամբողջ կեղծ քաղաքացիական հասակությունը անջատիչով միացվեց, ասես մինչ այդ՝ երկուսուկես տարի շարունակ որևէ լրագրողի նկատմամբ, ընդհուպ մինչև ֆիզիկական հաշվեհարդար, չի եղել.

«Ասես թե մեր գործընկեր Անի Գևորգյանն, ով այս պահին աշխատում է Սյունիքի Վերիշեն գյուղում, ԱԺ-ի պաշտպանության և անվտանգության հարցերի հնաձնաժողովի տխրահռչակ նախագահի կողմից ամենաամոթալի և լկտի, ոչ տղամարդկային վարքագծի չի արժանացել, բայց բոլոր այդ կեղծ իրապաշտպանները և քաղհասաակությունը լուռ էին: Ո՞ւր էին նրանք լրագրողների իրավունքների պաշտպանության մասին խոսելիս, երբ կար դրա կարիքը, չէի՞ն տեսնում ճամբարավորված այդ հեռուսատաեթերը»:

Նմանատիպ նյութեր