211652_close_icon
views-count1144 դիտում article-date 22:09 01-07-2024

Մանե Թանդիլյանը շնորհավորական նամակ է ուղղել ֆրանսիացի քաղաքական գործիչ Մարին Լը Պենին

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը շնորհավորական նամակ է ուղարկել ֆրանսիացի քաղաքական գործիչ, Ֆրանսիայի խորհրդարանի «Ազգային ճակատ» խմբակցության ղեկավար Մարին Լը Պենին։ Հայտնում են կուսակցության մամուլի ծառայությունից․
 
«Հարգարժան տիկին Լը Պեն,
Շնորհավորում եմ Ֆրանսիայի պառլամենտական ընտրությունների առաջին փուլում Ձեր քաղաքական ուժի հաղթանակի կապակցությամբ։ Վստահ եմ, երկրորդ փուլում կամրապնդվի Ձեր հաջողությունը և Ձեր քաղաքական ուժի ծրագրերը առաջընթաց կբերեն Հայաստանի բարեկամ և դաշնակից Ֆրանսիային»,- նշվում է նամակում։ 

Նմանատիպ նյութեր