211652_close_icon
views-count1216 դիտում article-date 19:15 02-07-2024

Կարեն Գիլոյանն ընդունել է Ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն Հռիփսիմե Խուրշուդյանին

Ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն, արծաթե և կրկնակի բրոնզե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանն ավարտում է մարզական կարիերան:

Այս կապակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը հյուրընկալել է անվանի մարզուհուն և շնորհակալություն հայտնել ներդրած ջանքերի, ծանրամարտի պատմության մեջ հետք թողնելու և գրանցած հաղթանակներով Հայաստանի պատիվը բարձր պահելու համար:

«Մարզաշխարհում դուք պատմություն եք կերտել: Ձեր նվիրումն ու կամքի դրսևորումը չափազանց գնահատելի և օրինակելի են ոչ միայն մարզիկների, այլև, ընդհանրապես, մարդկանց համար, որոնք պետք է անցնեն պայքարի ուղին: Դուք արժանի եք ամենաբարձր մեծարանքին»,- ասել է Կարեն Գիլոյանը:

Հռիփսիմե Խուրշուդյանը ևս շնորհակալություն է հայտնել գնահատանքի և իր գործն արժևորելու համար. «Շնորհակալ եմ, որ իմ կողքին եք: Ամենաբարդ մրցապայքարում անգամ դա միշտ ոգևորիչ է և ուժ է տալիս»:

Հանդիպմանը քննարկվել են ոլորտին առնչվող մի շարք հարցեր, ընթացիկ խնդիրներ:

Նմանատիպ նյութեր