211652_close_icon
views-count37656 դիտում article-date 18:24 03-07-2024

Արտառոց դեպք՝ Երևանում․ հայր և որդի դшժան ծեծի են ենթարկել անտուն շանը, իսկ հետո ստահակները շանը 5-րդ հարկից նետել են ցած

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով հուլիսի 1-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության  Մաշտոցի բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ  Դավիթաշեն 2-րդ թաղամասի 31 շենքի 5-րդ հարկի շքամուտքից ոմն «Հրոյի» որդին իր ընկերների հետ միասին շանը նետել է ցած:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն մեկնել են ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գևորգ Պողոսյանի և ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի պետ Արմեն Հարությունյանի գլխավորությամբ։

Ոստիկանները տեղում պարզել են, որ ոմն Հրոն և նրա որդին դաժան ծեծի են ենթարկել անտուն շանը, իսկ հետո  նշված շենքի 5-րդ հարկի շքամուտքից շանը նետել են ցած:

Դեպքի փասոտվ ոստիկանության Մաշտոցի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր