211652_close_icon

Սլովակիայի վարչապետը խոստովանել է, որ կցանկանար Օրբանին Մոսկվա ուղեկցել

views-count823 դիտում article-date 13:45 06-07-2024
Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն հայտարարել է, որ ինքը կմիանար հունգարացի գործընկեր Վիկտոր Օրբանին Մոսկվա մեկնելիս, եթե մահափորձից հետո իր առողջական վիճակը թույլ տար դա անել, հայտնել է BBC-ն:

«Ուզում եմ իմ հիացմունքն արտահայտել Հունգարիայի վարչապետի նկատմամբ, որ առանց վարանելու ուղևորություններ է կատարել Կիև և Մոսկվա», - մահափորձից հետո իր առաջին հրապարակային ելույթում ասել է Ֆիցոն: «Եթե առողջությունն ինձ թույլ տար գնալ, ես հաճույքով կմիանայի նրան»:

Հունգարիան և Սլովակիան հրաժարվել են անհատույց ռազմական օգնություն տրամադրել Ուկրաինային։

Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ Կիև և Մոսկվա կատարած իր այցերի ժամանակ իր առաքելությունը պատերազմի ավարտին օգնել է եղել: Ե՛վ Օրբանը, և՛ Ֆիցոն հանդես են գալիս Ռուսաստանի հետ խաղաղ բանակցությունների օգտին։

«Խաղաղ բանակցություններն ու նախաձեռնությունները երբեք շատ չեն լինում», - ասել է Ֆիցոն:
Սլովակիայի 59-ամյա վարչապետը կազդուրվում է մայիսի 15-ին մահափորձի ժամանակ ստացած ծանր վերքերից բուժվելուց հետո։ Նա երկու երկարատև վիրահատության է ենթարկվել և մայիսի 31-ին տեղափոխվել Բրատիսլավայի իր առանձնատուն՝ ապաքինվելու։

Ռոբերտ Ֆիցոն ելույթ է ունեցել քրիստոնեությունը սլավոնական ժողովուրդների մեջ տարածելու նպատակով 863 թվականին նախկին Մեծ Մորավիայի սլավոնական առաքյալներ Կյուրեղի և Մեթոդիոս գալուստին նվիրված արարողության ժամանակ։

Ըստ Ֆրանսպրեսի՝ Սլովակիայի վարչապետի ելույթը մայրաքաղաք Բրատիսլավայի մերձակայքի Դևին ամրոցում տևել է ավելի քան 15 րոպե և ընդունվել է բուռն ծափահարություններով։

Նմանատիպ նյութեր