211652_close_icon
views-count1024 դիտում article-date 17:25 06-07-2024

Սա կարեւոր միջոցառում է մեր երկրում առողջ ապրելակերպի համար. Փաշինյանը Տավուշում հետեւել է բանակային խաղերին

Երկրորդ տարին անընդմեջ անցկացվեցին բանակային խաղերը: Այս մասին իր ֆեյսբուքյա էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ տեսանյութ հրապարակել:

«Տավուշի մարզում հետեւեցի բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին:

Բանակային խաղերին, որոնք մեկնարկել են հունիսի 30-ից, մասնակցել են ՀՀ պաշտպանության, Ներքին գործերի, Արդարադատության նախարարությունների, Ազգային անվտանգության ծառայության, Պետական եկամուտների, Քննչական, Հակակոռուպցիոն կոմիտեների, Դատախազության և Պետական պահպանության ծառայության հավաքական թիմերը, որոնցում ներգրավված են նաև կին ծառայողներ: Ընդհանուր առմամբ, խաղերին մասնակցել է 18 թիմ»:

Փաշինյանը նշել է, որ սա կարեւոր միջոցառում է մեր երկրում առողջ ապրելակերպի համար:

Նմանատիպ նյութեր