211652_close_icon
views-count1008 դիտում article-date 16:59 31-07-2021

Առողջ ապրելակերպի իրազեկում երեխաների համար

Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ` իրականացվել են առողջ ապրելակերպի խթանմանն ուղղված իրազեկման աշխատանքներ զոհված, հաշմանդամություն ունեցող զինծառայողների և աշխարհազորայինների, ծնողազուրկ ու անապահով բազմազավակ ընտանիքների` 7-13 տարեկան 1600 երեխայի համար` պետության կողմից կազմակերպված թվով 6 ճամբարում:
 
Առողջապահության նախարարության աշխատակազմի, «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի», «Առողջապահության ազգային ինստիտուտի» մասնագետները, կամավորներ այցելել են երեխաներին, զրուցել առողջ սնվելու, ընդհանուր հիգիենայի, այդ թվում` ձեռքերի ճիշտ լվացման և բերանի խոռոչի հիգիենայի կանոնների, ինչպես նաև ծխախոտի երկրորդային ծխի վտանգների մասին:

Իրազեկման աշխատանքներն անցկացվել են դասընթացների, տեսանյութերի ցուցադրման և ակտիվ քննարկումների ձևաչափով:
 
Միաժամանակ, ճամբարների տնօրեններին տրամադրվել են պաստառներ և ծխելու արգելքի մասին ազդարարող ցուցանակներ:
Նշենք, որ աշխատանքները լինելու են շարունակական. հետագայում նախատեսվում է այս ծրագիրն իրականացնել երկրորդ հերթափոխով ճամբարներ այցելող` 7-13 տարեկան ևս 1600 երեխայի համար:

Նմանատիպ նյութեր