1450 դիտում
11:37 07-07-2024
Ադրբեջանի և Հայաստանի միջև նոր էսկալացիայի հավանականությունը պահպանվում է․ Moody's
Moody's միջազգային վարկանիշային գործակալությունը հաստատել է Ադրբեջանի կառավարության վարկային վարկանիշը Ba1 մակարդակում՝ կանխատեսումը կայունից փոխելով դրականի։ Փոխանցում է News.am-ը։
Ինչպես նշում է գործակալությունը, կոռուպցիայի, ձայնի իրավունքի և հաշվետվողականության հետ կապված խնդիրները շարունակում են բնութագրել Ադրբեջանի հասարակական-քաղաքական միջավայրը։
Գործակալության ակնկալմամբ Հայաստանի հետ հարաբերությունները կմնան բարդ՝ չնայած շարունակվող խաղաղ բանակցություններին։ Moody's-ը կանխատեսում է, որ աշխարհաքաղաքական լարվածությունը կմնա բարձր, քանի դեռ երկու երկրների միջև տնտեսական ինտեգրացիա կամ ընդհանուր աշխարհաքաղաքական շահեր չկան:
Քանի դեռ դրանք չկան, հակամարտության նոր սրման հավանականությունը մնում է, կարծում է Moody's-ը:
«Երկու կողմերը շարունակում են մեծացնել իրենց ռազմական ներուժը, մինչդեռ սահմանին շարունակվում են պարբերական փոխհրաձգությունները, ինչը նշանակում է, որ ռազմական հակամարտության նոր սրման հավանականությունը պահպանվում է», - նշում է գործակալությունը։

Նմանատիպ նյութեր
2404 դիտում
10:00 29-11-2021
Ադրբեջանի նոր ագրեսիայի հավանականությունը պահպանվում է. Տիգրան Աբրահամյան
1711 դիտում
13:39 14-03-2023
Էսկալացիայի հավանականությունը շատ մեծ է և՛ ՀՀ սահմանի երկայնքով, և՛ Լեռնային Ղարաբաղում. Փաշինյան
Այս բաժնից
634 դիտում
10:54 12-01-2025
Իրանի, Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի, Հնդկաստանի հակաթուրքական պոտենցիալն օգտագործելը կարևոր է․ «ՀայաՔվե»
793 դիտում
10:42 12-01-2025
Ինքնիշխանությունը ներքին հարաբերությունները կառավարելու կարողություն է․ Նիկոլ Փաշինյան