2663 դիտում
17:29 20-10-2018
Հայկ Մարությանի հրավերով քաղաքապետարանում հյուրընկալվել են Երևանի նախկին քաղաքապետեր Սուրեն Աբրահամյանը և Վահագն Խաչատրյանը
Քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է Երևանի նախկին քաղաքապետեր Սուրեն Աբրահամյանի և Վահագն Խաչատրյանի հետ: Տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Ողջունելով նախկին պաշտոնակիցներին՝ Հայկ Մարությանը շնորհակալություն է հայտնել հանդիպման հրավերն ընդունելու համար և նկատել, որ այն կծառայի ի նպաստ մայրաքաղաքի խնդիրներն առավել արդյունավետ լուծելու գործին:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և հրավերի համար՝ Սուրեն Աբրահամյանն ու Վահագն Խաչատրյանը շնորհավորել են Հայկ Մարությանին Երևանի քաղաքապետի պաշտոնում ընտրվելու առթիվ և մաղթել հաջողություններ պատասխանատու աշխատանքում:
Երևանի նախկին քաղաքապետերը նշել են, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ են իրենց փորձառությունը և խորհուրդները փոխանցել քաղաքապետ Հայկ Մարությանին՝ ի շահ մայրաքաղաքի ու բնակիչների:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
406 դիտում
15:59 18-10-2024
Ստամբուլում «3+3»-ի շրջանակում կայացել է Միրզոյան-Արաղչի հանդիպումը
436 դիտում
15:33 18-10-2024
ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանի լիազորությունները դադարեցվել են