211652_close_icon
views-count1042 դիտում article-date 18:41 08-07-2024

Աննա Հակոբյանը մասնակցել է Շիրակի պետական համալսարանի շրջանավարտների դիպլոմների հանձնմանը

Շիրակի պետական համալսարանում այսօր տեղի է ունեցել գերազանց շրջանավարտների դիպլոմների հանձման հանդիսավոր արարողություն, որին ներկա են գտնվել ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը, դասախոսներ, հյուրեր։ 

Միջոցառման մեկնարկին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը և Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը ծաղիկներ են խոնարհել համալսարանի բակում գտնվող 44-օրյա պատերազմում նահատակված հայորդիների հիշատակը հավերժացնող հուշաքարի առջև։   

2023-2024 ուսումնական տարում Շիրակի պետական համալսարանի շրջանավարտներից 61-ը գերազանցության դիպլոմների են արժանացել: 

Ողջունելով ներկաներին՝ Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը կարևորել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի մասնակցությունը միջոցառմանը,  շրջանավարտներին մաղթել է հաջողություններ նախաձեռնություններում.«Սիրելի շրջանավարտներ, այսօր ձեզ համար շատ կարևոր օր է, դուք մուտք եք գործում կյանքի մի նոր շրջափուլ, պարտավորվում եք մեր երկրի, մարզի, քաղաքի զարգացման գործում ունենալ ձեր ներդրումը: Համոզված եմ՝ ինչպես իմ, այնպես էլ ներկաների համար ևս շատ հուզումնալից պահ է, քանի որ մտովի տեղափոխվում ենք այն տարիները, երբ ինքներս էինք ստանում ավարտական դիպլոմներ, այն էլ գերազանցության։ Հպարտանալու տեղիք է տալիս նաև այն, որ այսօր ձեր շարքերում է մեր հերոսածին մայրերից մեկը՝ տիկին Վարդուհին։  Իմ խոնարհումը բոլոր հերոսածին մայրերի առջև, ովքեր իրենց մեջ ուժ են գտել ապրելու, արարելու։ Կրթությունն է, որ յուրաքանչյուր մարդու արժանապատիվ աշխատանքի հիմք է հանդիսանում, մեր կառավարությունը ջանք ու եռանդ չի խնայում բարձրորակ կրթություն ապահովելու համար։ Ձեզ մաղթում եմ ամենայն բարիք և կանաչ ճանապարհ»:

Նշենք, որ դիպլոմների հանձման արարողության ավարտին համալսարանի ռեկտոր Երվանդ Սերոբյանի ուղեկցությամբ ներկաները շրջել են համալսարանի շենքում, ծանոթացել պայմաններին։

Նմանատիպ նյութեր