211652_close_icon
views-count27188 դիտում article-date 19:11 08-07-2024

Աջափնյակի թաղապետի ու Երևանի քաղաքապետարանի աղբահանության «չինովնիկների» փնթի աշխատանքի արդյունքում նոր երգ է հնարվել՝ «Սա Երևանն է, այստեղ դու տանն ես, ուր ամեն քայլափոխի աղբի բուրգեր են»․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Կամսար Բաբինյանը սիրում է հաճախակի օգտագործել այն բառերը, թե իր ղեկավարած վարչական շրջանում աղբահանությունը խնդիր չէ բնակիչների համար։ 

Այսօր՝ հուլիսի 8-ին, SHAMSHYAN.com-ը բազմաթիվ ահազանգեր է ստացել Աջափնյակ վարչական շրջանի բնակիչներից, ովքեր արդարացիորեն բարձրաձայնում և մատնացույց էին անում այն վայրերը, ինչը հերքում է  թաղապետի խոսքերը։

«Լաթար» հյուրանոցային համալիրից միչև ողջ Սիլիկյան թաղամասի մի քանի փողոցներ աղբի բուրգերը արդեն ծածկում էին ողջ աղբարկղերը, իսկ թաղապետը հավանաբար ամառվա այս շոգին գերադասում է կաբինետում օդորակիչի սառը քամու տակ «Ջան գյուլում» երգել։ Թաղապետը գուցե արդարանա թե աղբահանությունը դրված Երևանի քաղաքապետարանի «Աղբահանության և սանիտարական մաքրման» հիմնարկի վրա՝ ղեկավար Սաշա Կատվալյան, բայց միևնույնն է, որպես համայնքի թիվ 1 պաշտոնյա նա պարտավոր է հետևողական լինել, որպեսզի համայնքում չտիրի գարշահոտություն, չստեղծվեն աղբի բուրգեր, նամանավանդ, որ բնակիչները կանոնավոր կատարում են վճարումները, իսկ Աջափնյակի թաղապետը և Երևանի քաղաքապետարանի աղբահանությամբ զբաղվող պաշտոնյաների անգործության պատճառով աջափնյակցիներն արդեն սիրված երգի բառերը փոխել ու երգում են․ «Սա Երևանն է, այստեղ դու տանն ես, ուր ամեն քայլափոխի աղբի բուրգեր են»։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 83+
83+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր