211652_close_icon
views-count11813 դիտում article-date 22:06 02-10-2014

Ֆիլմը դիտելուց հետո կարող ես բացականչել. «Սա Երևանն է, այստեղ դու տանն ես». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Սյսօր` հոկտեմբերի 2-ին, Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ «Մեր Երևանը» ֆիլմի ցուցադրությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ֆիլմի սցենարի հեղինակն է Մարկ Պետրոսյանը, ռեժիսորը` Արսեն Ասլանյանը, պրոդյուսերը Արմեն Հայրապետյանը, իսկ օպերատորները` Սամվել Գալստյանն ու Արման Օրդյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ֆիլմը դիտելու համար ժամանել էր Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը և մեծ թվով հանրությանը հայտնի մտավորականներ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ֆիլմը դիտելուց հետո, այն կարելի է կոչել մեկ նախադասությամբ` «Ստացված ֆիլմ է և այն մեկ անգամ ևս հուշում է, որ սա Երևանն է, այստեղ դու տանն ես»: Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 124+
124+

Նմանատիպ նյութեր