211652_close_icon
views-count13787 դիտում article-date 22:05 08-07-2024

Դիմային գանգի բազմաբեկոր կոտրվածք. վիճակը՝ կայուն ծանր. Վանաձորի բժշկական կենտրոնում փրկել են տուժածի կյանքը՝ պահպանելով կարեւորագույն ֆունկցիաները

Վանաձորի բժշկական կենտրոնի մամուլի ծառայությունը տեղեկացնում է․

Դիմային գանգի բազմաբեկոր կոտրվածք. Վիճակը՝ կայուն ծանր. ՎԲԿ-ում փրկել են տուժածի կյանքը՝ պահպանելով կարեւորագույն ֆունկցիաները

Վթարի հետեւանքով Վանաձորի բժշկական կենտրոն տեղափոխված տղամարդու վիճակը ընդունման պահին գնահատվում էր ծանր կայուն, առկա էր չդադարող արյունահոսություն:

Կատարված անհրաժեշտ հետազոտություններով, այդ թվում՝ KT հետազոտությամբ, տուժածի մոտ հայտնաբերվել են դիմային գանգի ոսկրերի բազմաբեկոր բազմակի կոտրվածքներ՝ տեղաշարժով:

Առկա է եղել նաեւ ակնակապիճի լատերալ պատի բազմակի բազմաբեկոր կոտրվածք, քմքոսկրի՝ տեղաշարժով կոտրվածք, վերին ծնոտի մարմնի բեկորային տեղաշարժով կոտրվածք, այտային աղեղի բեկորային կոտրվածք՝ տեղաշարժով:

Ելնելով տուժածի վիճակից՝ որոշում է կայացվել կատարել անհետաձգելի վիրահատություն: 

Բժշկական կենտրոնի դիմածնոտային վիրաբույժ Աշոտ Մարգարյանի եւ վիրահատական թիմի կողմից իրականացվել է բազմակի կոտրվածքների ռեպոզիցիա, բեկորների հեռացում, այտոսկրի ուղղում, քմքոսկրի տեղաշարժով կոտրվածքի ուղում, ոսկրերի ֆիքսում մետաղական թիթեղներով:
 
Ավելի քան 4 ժամ տեւած բարդ վիրահատությունը ավարտվել է բարեհաջող, տուժածն այսօր արդեն դուրս է գրվել բժշկական կենտրոնից՝ վիճակի լավացումով:

Բժշկական կենտրոնի փորձառու թիմին հերթական անգամ հաջողվել է ոչ միայն կյանք փրկել, այլ նաեւ պահպանել դիմային գանգի կարեւորագույն ֆունկցիաները:

 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր