211652_close_icon
views-count1177 դիտում article-date 22:13 09-07-2024

Անահիտ Ավանեսյանն այսօր այցելել է Սևանի մանկական վերականգնողական կենտրոն

Սևան կատարած աշխատանքային այցիս ընթացքում այսօր եղել եմ նաև Սևանի մանկական վերականգնողական կենտրոնում։ Այդ մասին ֆեյսբուքյան էջում հայտնում է ԱՆ նախարար Անահիտ Ավանեսյանը․

«Ջինիշյան հիշատակի հիմնադրամի աջակցությամբ ստեղծված այս կենտրոնը հաջողված համագործակցություն է` մեր, համայնքի և հիմնադրամի միջև։

Ինձ համար շատ կարևոր է, որ հիմնադրամն իր ծրագրերի շեշտը դնում է երեխաների, կանանց և համայնքի առողջության պահպանման գործընթացի, մասնագետների հմտությունների զարգացման վրա։

Մեր նպատակն այս հարցում մեկտեղվում է. սոցիալիզացիայի պայմաններ ստեղծել` հետագայում դրական ազդեցություն ունենալով երեխաների և նրանց ընտանիքների կյանքի որակի վրա:

Ուստի մեզ համար առանցքային է պետական պատվերի շրջանակում ապահովել որակյալ ծառայությունների մատուցումը, և որ կարևոր է` այն դարձնել հասանելի»,- նշել է նախարարը:

Նմանատիպ նյութեր