1351 դիտում
17:36 10-07-2024
Թոմաս Մյուլերը պաշտոնապես ավարտել է կարիերան Գերմանիայի հավաքականում
Պատմության մեջ ամենաշատ պարգևատրված գերմանացի ֆուտբոլիստ Թոմաս Մյուլերը պաշտոնապես ավարտել է կարիերան Գերմանիայի հավաքականում: Այս մասին գրում է Bild-ը:
Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակչի Իսպանիայի դեմ խաղում 34-ամյա Թոմաս Մյուլերի 131-րդ ելույթը վերջինն էր։
«Դա հավանաբար իմ վերջին միջազգային հանդիպումն էր: Դրանից հետո ես կնստեմ բանակցությունների սեղանի շուրջ ազգային հավաքականի մարզչի հետ։ Մենք շատ վստահելի հարաբերություններ ունենք: Բայց, ինչպես ասացի, իրականում դա (կարիերան հավաքականում ավարտելը) միանգամայն հնարավոր է»,- խաղից անմիջապես հետո ասել էր Մյուլերը։
Ինչպես հայտնի է դարձել Bild-ին, խաղից մի քանի օր անց Մյուլերը որոշել է ավարտել կարիերան Գերմանիայի հավաքականում։ Միևնույն ժամանակ նա կշարունակի հանդես գալ Մյունխենի «Բավարիա»-ում. նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականը:
Գերմանիայի հավաքականի կազմում իր նորամուտը Մյուլերը նշել է 2010 թվականի մարտին Արգենտինայի դեմ ընկերական խաղում։ Հարձակվող կիսապաշտպանը 131 խաղում դարձել է 45 գոլի հեղինակ: Մյուլերն իր ամենամեծ հաջողությունը գրանցել է 2014 թվականին Բրազիլիայում կայացած աշխարհի առաջնությունում. այն ժամանակ Գերմանիան հաղթել է մրցաշարը, Մյուլերն ընդհանուր առմամբ հինգ գոլ է խփել։

Նմանատիպ նյութեր
4681 դիտում
18:12 31-12-2015
Գերդ Մյուլերը ճանաչվել է Գերմանիայի պատմության լավագույն ֆուտբոլիստ, Տոմաս Մյուլերը` 7-րդն է. տեսանյութ
1572 դիտում
12:56 18-07-2014
Ֆիլիպ Լահմը ավարտել է կարիերան Գերմանիայի հավաքականում
7504 դիտում
20:26 03-06-2018
Նոել Լե Գրե. Բենզեմայի համար հավաքականում կարիերան ավարտված է
Այս բաժնից
2302 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ
2965 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2476 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում