211652_close_icon

Վահագն Խաչատուրյանն այցելել է «Իտալական արվեստի դրվագները Հայաստանում» խորագրով ցուցահանդեսին

views-count1201 դիտում article-date 21:38 10-07-2024
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Հայաստանի ազգային պատկերասրահում բացված՝ «Իտալական արվեստի դրվագները Հայաստանում» խորագրով ցուցահանդեսին՝ նվիրված Իտալիայի ազգային տոնին՝ Հանրապետության հռչակմանը:

Հայաստանում Իտալիայի դեսպան Ալֆոնսո Դի Րիզոյի ուղեկցությամբ նախագահը շրջել է ցուցասրահներում, ծանոթացել Պատկերասրահի տրամադրության տակ գտնվող տարբեր ժամանակաշրջանների իտալական կերպարվեստի հավաքածուին և կիրառական արվեստի նմուշներին:

Նմանատիպ նյութեր