1654 դիտում
19:27 13-07-2024
Այո, մենք երկրորդ փուլ կամ երկրորդ շրջան ենք անցել, որը շատ ավելի կազմակերպված աշխատանք է պահանջում. Բագրատ Սրբազան
Այո, մենք երկրորդ փուլ կամ երկրորդ շրջան ենք անցել, որը շատ ավելի կազմակերպված աշխատանք է պահանջում: Այս մասին Չարենցավանում քաղաքացիների հետ հանդիպմանը ասել է Բագրատ Սրբազանը:
«Շատ հետաքրքիր մարդիկ են հանդիպում, երեւույթներ են տեղի ունենում, զարգացումներն աստիճանաբար գնում են: Այս բոլորը վկայում են, որ մարդիկ, ժողովուրդը փոփոխության կարիք ունի եւ մենք մեզ տվել ենք այդ պատիվը լինելու այդ փոփոխության գործիքը: Մենք ուզում ենք` տարածքային առումով մեր կորիզը կազմենք, ոչ միայն կուսակցական մարդիկ, այլ նաեւ անկուսակցականներ: Մենք գործում ենք կանք, կուսակցութուններն իրենց գրասենյակներով են գործում»,-ասաց նա:
Բագրատ Սրբազանը նաեւ ներկայացրեց իրենց անելիքների հաջորդականությունը:
«Չարիքին հեռացնելուց հետո արդարության ու ճշմարտության սկզբունքի հիմա վրա ձևավորվելու է հաշտության կառավարություն, որը բոլոր ջանքերը կներդնի, որպեսզի աշխարհաքաղաքական բախումներից Հայաստանը հեռու պահի։Ունենք մի շատ կարևոր հարց ևս՝ մեր գերիների ու արցախցիների վերադարձն իրենց տներ։ Իսկ որոշ ժամանակ հետո պատրաստվել ազատ, արդար ու թափանցիկ ընտրությունների, որպեսզի այլևս որևէ հոգևորական դուրս չգա պայքարի»,-ասաց նա:

Նմանատիպ նյութեր
1411 դիտում
22:41 22-06-2024
Մենք միասին մուտք ենք գործել երկրորդ շրջան, շատ կարևոր շրջան. Բագրատ Սրբազան
Այս բաժնից
727 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
751 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»