211652_close_icon
views-count1060 դիտում article-date 19:52 13-07-2024

Պուտինը արտերկիր չարտոնված ուղևորման դեպքում պատգամավորական մանդատից զրկելու մասին օրենք է ստորագրել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել պատգամավորների և սենատորների լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին՝ արտերկիր չարտոնված մեկնելու դեպքում։ «Коммерсантъ»-ը գրում է, որ նախքան այս օրինագիծը Ռուսաստանում արտասահման մեկնող խորհրդարանականների ծանուցման ընթացակարգ էր գործում։

Օրենքը Ռուսաստանի Դաշնության Պետական ​​Դումա է ներկայացվել հունիսի վերջին։ Այն վերջնականապես ընդունվեց հուլիսի 4-ին։ Դաշնային օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվանից:

Ըստ նոր օրենքի՝ պատգամավորներն ու սենատորները պարտավոր են արտերկիր ծրագրված ուղևորությունների մասին նախապես ծանուցել և ստանալ իրենց պալատի ղեկավարության հավանությունը։ Նշվում է, որ չհամաձայնեցված մեկնումը Ռուսաստանից սպառնում է խորհրդարանականներին մանդատից զրկմամբ։

Նման դեպքում պատգամավորի լիազորությունները խորհրդարանի համապատասխան պալատի նախաձեռնությամբ վաղաժամկետ կդադարեցվեն։ Միաժամանակ հստակեցվում է, որ նորամուծությունը պատգամավորական գործուղումների վրա չի տարածվում։

Օրինագիծը նախաձեռնել են սենատոր Վյաչեսլավ Տիմչենկոն և պատգամավորներ Օլեգ Մորոզովը, Վասիլի Պիսկարյովը և Վիկտոր Պինսկին (բոլորը «Եդինայա Ռոսիայից»): Փոփոխություններ են կատարվում «ՌԴ սենատորի կարգավիճակի և ՌԴ Դաշնային ժողովի Պետական ​​դումայի պատգամավորի կարգավիճակի մասին» օրենքում։ Նման քայլը բացատրվել է Ռուսաստանի անվտանգությանը սպառնացող վտանգների առաջացմամբ՝ հատուկ ռազմական  գործողության, պատժամիջոցների միջոցով ճնշման և օտարերկրյա հետախուզական ծառայությունների աշխատանքի համատեքստում։

Նմանատիպ նյութեր