211652_close_icon
views-count2460 դիտում article-date 15:39 10-03-2015

Պուտինը ՌԴ և ՀՀ քաղաքացիների գրանցման կարգի փոխադարձ պարզեցման կարգի մասին օրենք է ստորագրել

Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի և Հայաստանի քաղաքացիների գրանցման կարգի փոխադարձ պարզեցման կարգի մասին օրենք է ստորագրել: Փաստաթուղթը Հայաստանում ժամանակավորապես գտնվող Ռուսաստանի քաղաքացիներին և Ռուսաստանում ժամանակավորապես գտնվող Հայաստանի քաղաքացիներին ազատում է 30 օրվա ընթացքում պարտադիր գրանցման անհրաժեշտությունից: Հայաստանի քաղաքացիները, որոնք Ռուսաստանում 30 օր գտնվելու ընթացքում նախկինում պարտավոր էին միգրացիոն հաշվառման կանգնել, այժմ առանց գրանցման կարող են Ռուսաստանի տարածքում անընդմեջ գտնվել ընդհանուր առմամբ 90 օր` 180 օրվա ընթացքում, այիսնքն՝ տարեկան 2 անգամ:

Նմանատիպ նյութեր