211652_close_icon

Մեր առանձնաշնորհյալ հարաբերությունները կշարունակեն խորանալ գալիք տարիներին. Արարատ Միրզոյան

views-count1546 դիտում article-date 13:32 14-07-2024
ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը գրառում է կատարել X-ի միկրոբլոգի իր էջում՝ շնորհավորանքներ հղելով Ֆրանսիայի Հանրապետության ազգային տոնի առթիվ: 

«Ջերմ շնորհավորանքներս Ֆրանսիայի ազգային տոնի կապակցությամբ:

Վստահ եմ, որ մեր առանձնաշնորհյալ հարաբերությունները, որոնք հիմնված են ընդհանուր արժեքների և պատմական բարեկամության վրա, ինչպես նաև ամրապնդվել են գործնական քայլերով, կշարունակեն խորանալ գալիք տարիներին»,- ասված է Արարատ Միրզոյանի գրառման մեջ։

Նմանատիպ նյութեր