4456 դիտում
21:10 22-06-2018
Երկու երկրների միջև հարաբերությունները կշարունակեն ընդլայնվել ու խորանալ. Բելառուսի ԱԳ նախարարը՝ Զոհրաբ Մնացականյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հունիսի 22-ին Մինսկում Արևելյան գործընկերության (ԱլԳ) անդամ երկրների արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը մասնակցող Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Բելառուսի ԱԳ նախարար Վլադիմիր Մակեյին։
Բելառուսի ԱԳ նախարարը, ևս մեկ անգամ շնորհավորելով Հայաստանի ԱԳ նախարարին նշանակման կապակցությամբ, կարևորեց առաջին պաշտոնական շփումը և համոզմունք հայտնեց, որ երկու երկրների միջև հարաբերությունները այսուհետ ևս կշարունակեն ընդլայնվել ու խորանալ գործընկերության ոգով։
Նախարարներն անդրադարձան այս տարի երկու երկրների միջև նշվող դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին՝ բարձր գնահատելով այս ընթացքում արձանագրված ձեռքբերումները։ Զրուցակիցներն ընդգծեցին երկկողմ հարաբերություններում առկա ողջ ներուժի լիակատար կիրառման անհրաժեշտությունը՝ նախանշելով այդ ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը։
ՀՀ ԱԳ նախարարը շնորհակալություն հայտնեց Մինսկում Արևելյան գործընկերության արտգործնախարարների հանդիպումը կազմակերպելու համար։ Նա շեշտեց, որ այս ձևաչափում համագործակցությունը գալիս է լրացնելու Հայաստանի ու Բելառուսի միջև ձևավորված գործընկերային հարաբերությունները, ինչպես Եվրասիական տնտեսական համագործակցության ու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության, այնպես էլ երկկողմ ձևաչափում։
Անդրադառնալով ղարաբաղյան հիմնահարցին՝ նախարար Մնացականյանն ընդգծեց, որ խաղաղությանը նպաստող մթնոլորտն առանցքային նշանակություն ունի բանակցային գործընթացի արդյունավետության համար։ Այս առումով նա կարևորեց, որ գործընկեր երկրները ձեռնպահ պետք է մնան այնպիսի քայլերից, որոնք կարող են վտանգել այդ մթնոլորտը, նպաստել տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքին, խաթարել բանակցությունների համաձայնեցված ձևաչափի բնականոն աշխատանքը։
Զրուցակիցներն անդրադարձան հայ-բելառուսական օրակարգում գտնվող հարցերի լայն շրջանակին, մտքեր փոխանակեցին տարածաշրջանային ու միջազգային հրատապ հարցերի շուրջ։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1339 դիտում
13:32 14-07-2024
Մեր առանձնաշնորհյալ հարաբերությունները կշարունակեն խորանալ գալիք տարիներին. Արարատ Միրզոյան
1216 դիտում
12:55 17-05-2023
Լիահույս եմ, որ Հայաստանի և Նորվեգիայի միջև հարաբերությունները կշարունակեն ընդլայնվել. Վահագն Խաչատուրյան
Այս բաժնից
700 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
568 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից
526 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին