211652_close_icon
views-count1249 դիտում article-date 16:39 14-07-2024

Փաշինյանը ներկա կլինի Եվրոպայի առաջնության եզրափակչին, Բեռլինում հանդիպել է ՈՒԵՖԱ-ի նախագահին

Աշխատանքային այցով Բեռլինում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինի հետ:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանում ֆուտբոլի զարգացմանը վերաբերող հարցեր: Նշելով, որ ՀՀ կառավարությունը կարևորում է մեր երկրում ֆուտբոլի և ընդհանրապես առողջ ապրելակերպի զարգացումը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ պետությունն այդ նպատակով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ համագործակցությամբ աշխատանքներ է տանում ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ:

Վարչապետը հիշեցրել է, որ Հայաստանի ու Վրաստանի ֆեդերացիաները որոշել են դիմել ՖԻՖԱ՝ 2029 թվականին անցկացվելիք Աշխարհի երիտասարդական առաջնությունը համատեղ ուժերով անցկացնելու նպատակով: Վարչապետը հույս է հայտնել, որ համատեղ հայտը կբավարարվի և հավելել, որ ակնկալվում է նաև ՈւԵՖԱ-ի աջակցությունն այդ հարցում:

Ալեքսանդր Չեֆերինը նշել է, որ ՈՒԵՖԱ-ն սերտորեն համագործակցում է ՀՖՖ-ի հետ՝ ի նպաստ մեր երկրում ֆուտբոլի զարգացման ու առաջընթացի: Նա համոզմունք է հայտնել, որ ՀՀ կառավարության ենթակառուցվածքների բարելավման քայլերը եւս նոր ազդակ կհաղորդեն երկրում այս մարզաձևի առաջընթացին: Ալեքսանդր Չեֆերինը հավելել է, որ ՈՒԵՖԱ-ն պաշտոնապես աջակցում է Հայաստանի և Վրաստանի՝ Աշխարհի երիտասարդական առաջնությյունն անցկացնելու համատեղ հայտին:

Մտքեր են փոխանակվել նաև Գերմանիայում անցկացվող ֆուտբոլի Եվրոպայի առաջնության շուրջ:

Նմանատիպ նյութեր