2908 դիտում
01:06 15-07-2024
Իսպանիան ֆուտբոլի Եվրոպայի քառակի չեմպիոն է. ArmSport.am
Այսօր Բեռլինում Իսպանիայի և Անգլիայի հավաքականները վիճարկեցին 2024 թվականի Եվրոպայի առաջնության չեմպիոնի տիտղոսը։
Առաջին խաղակեսում թիմերն այդպես էլ չկարողացան գտնել մրցակցի դարպասի բանալին․ ավելին՝ նույնիսկ որևէ վտանգավոր գոլային դրվագ չկարողացան ստեղծել։
Դարպասի ուղղությամբ առաջին հարվածն այս խաղում կատարեց Ֆոդենը, բայց Սիմոնը տեղում էր․ այդ դրվագն ավելացված առաջին րոպեին տեղի ունեցավ։
Թիմերն ընդմիջման գնացին, իսկ լուսատախտակին հաշիվն անփոփոխ էր՝ 0-0։
Հանդիպման երկրորդ խաղակեսն իսպանացիները շատ ակտիվ սկսեցին․ հենց մեկնարկում այս խաղում հաշիվը բացեց Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստ Նիկո Ուիլյամսը՝ աչքի ընկնելով Յամալի փոխանցումից։
Սա Յամալի 4-րդ գոլային փոխանցումն էր մրցաշարում։
Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստները գոլից հետո շարունակեցին ակտիվ գործել և կարող էին հաշիվը դարձնել ավելի խոշոր, սակայն անգլիացիներին փրկում էր կամ Պիկֆորդը, կամ իսպանացիների՝ գրոհն արդյունավետ ավարտին չհասցնելը։
Արդյունքում այս խաղում երկրոդ գոլը խփեցին Սաութգեյթի սաները։
Անգլիացիների կազմում պատասխան գոլի հեղինակ դարձավ փոխարինման դուրս եկած Քոուլ Պալմերը։ Ի դեպ՝ Պալմերն առաջին գոլը խփեց Անգլիայի հավաքականի կազմում։
Գոլից հետո իսպանացիները շարունակեցին ակտիվ գործել և դա տվեց իր արդյունքը․ 87-րդ րոպեին արդեն իսպանացիների կազմում փոխարինման դուրս եկած Միկել Օյարսաբալը գրավեց Պիկֆորդի դարպասը`2-1։
Հանդիպման մնացած ժամանակահատվածում այլևս գոլեր չգրանցվեցին և Իսպանիան ռեկորդային՝ չորրորդ անգամ դարձավ Եվրոպայի չեմպիոն։
Աղբյուր ArmSport.am

Նմանատիպ նյութեր
2330 դիտում
20:49 25-11-2021
Պատերազմից հետո ուզում էի ավարտել կարիերաս. Աշխարհի քառակի չեմպիոն Արթուր Առուշանյան. Armsport.am
1057 դիտում
20:36 17-02-2024
Արսեն Հարությունյանը Եվրոպայի քառակի չեմպիոն է. նա հաղթեց թուրք մրցակցին
Այս բաժնից
1453 դիտում
19:33 13-10-2024
Էդուարդ Սպերցյանն ապաքինվել է և կարող է մասնակցել Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղին
1855 դիտում
19:12 13-10-2024
Հայաստան - Հյուսիսային Մակեդոնիա․ մեկնարկային կազմեր
1753 դիտում
16:23 13-10-2024
ՀՖՖ-ն ներկայացրել է Ազգերի լիգայում Հայաստանի հավաքականի ամենափորձառու ֆուտբոլիստների ցանկը