211652_close_icon
views-count28919 դիտում article-date 04:12 17-07-2024

ՀՀ  Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը կադրային փոխատեղումներ է կատարել  պարեկային ծառայությունում

Երեկ՝ հուլիսի 15-ին, ՀՀ  Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի հրամաններով կադրային փոխատեղումներ են տեղի ունեցել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայությունում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը ՀՀ  Ներքին գործերի նախարարի հրամանով ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանը ազատվել է այդ պաշտոնից և Վ․ Ղազարյանի մեկ այլ հրամանով նշանակվել է ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի հրամանատար։

Վ․ Ղազարյանի մեկ այլ հրամանով  Մհեր Մելքոնյանը ազատվել է ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի հրամանատարի պաշտոնից և նշանակվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի հրամանատար։

ՀՀ ՆԳՆ Նախարարի հրամանով Կարեն Կուրեղյանը ազատվել է  ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի հրամանատարի պաշտոնից և ՀՀ ՆԳՆ Նախարարի մեկ այլ հրամանով  նշանակվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի հրամանատար։

Վ․ Ղազարյանի մեկ այլ հրամանով  Արմեն Բեժանյանը ազատվել է ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի հրամանատարի պաշտոնից և ՀՀ ՆԳՆ Նախարարի մեկ այլ հրամանով նշանակվել  է  ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի հրամանատար։

Վ․ Ղազարյանի մեկ այլ հրամանով  Լևոն Մարտիրոսյանը ազատվել է ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի հրամանատարի պաշտոնից և ՀՀ ՆԳՆ Նախարարի մեկ այլ հրամանով նշանակվել  է  ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի հրամանատար։

 

Նմանատիպ նյութեր