211652_close_icon
views-count1735 դիտում article-date 13:32 17-07-2024

Անձրև, ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ․ առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։

Երևանի առանձին հատվածներում հուլիսի 17-ին, 21-22-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Հուլիսի 18-20-ին, 21-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ և երեկոյան սպասվում է քամու ուժգնացում`18-23մ/վ արագությամբ։

Մարզերի առանձին շրջաններում հուլիսի 17-ին, 21-22-ին կեսօրից հետո, հուլիսի 18-20-ին, 21-ի գիշերը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ հորդառատ, հնարավոր է կարկուտ:

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 19-24մ/վ արագությամբ: Երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հուլիսի 18-ի ցերեկային ժամերին կնվազի 4-7 աստիճանով։

Նմանատիպ նյութեր