134319 դիտում
08:35 18-07-2024
Մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ՝ Սևանում հայտնի «Best Western Bohemian Resort» հանգստյան գոտում․ կա 1 զոհ, 2 վիրավոր․ կասկածյալների մեջ է քրեական պատմություններով հայտնի Արա Բանդուրյանի տղան․ ժամանել է ՀՀ ՆԳՆ փոխոստիկանապետը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ հուլիսի 17-ին կրակոցներ, սպանություն, սպանության փորձի դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 22։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանությունում, ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունում և ոստիկանության Սևանի բաժնում միաժամանակ օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի Սևանի վարչական տարածքում գործող «Best Western Bohemian Resort» հանգստյան գոտում կրակոցներ են հնչել և կան վիրավորներ։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ Արմեն Պետրոսյանը, քրեական ոստիկանության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի վարչության պետ Վահե Մուշեղյանը, նույն վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի պետ Ռոման Խլխաթյանը, ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Զոհրաբյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Տիգրան Պետրոսյանը և ոստիկանության Սևանի բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանն ու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Կարեն Ավետիսյանը։
Մինչ ոստիկանները կժամանեին դեպքի վայր «Սևան» բժշկական կենտրոնից ոստիկանության Սևանի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով շտապ օգնության բժիշկների հերթապահ խումբը իրենց մոտ է տեղափոխել 3 քաղաքացու։ Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի էին։
Ահազանգով ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի և գումարտակի ծառայության ավագ տեսուչ Բակուր Սարիբեկյանի գլխավորությամբ։
Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության ստիճանը դեպքի վայր է ժամանել Գեղարքունիքի մարզի դատախազ Գագիկ Այվազյանը։
Դեպքի մասին ոստիկանության Սևանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Սարգիս Մարգարյանի, Սևանի քննչական բաժնի պետ Թորգոմ Չանդոյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի գլխավորությամբ։
Ժամանել են նաև փորձաքրեագիտական վարչության Արևելյան բաժնի փորձաքրեագետները՝ բաժնի պետ Դանիել Մոսիկյանի գլխավորությամբ։
Ոստիկաններն ու քննիչները նշված ռեստորանային համալիրի բակում հայտնաբերել են ատրճանակից կրակված պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, իսկ առանձնասենյակներից մեկում հայտնաբերել են ատրճանակ։
Մինչ փորձաքրեագետները աշխատում էին դեպքի վայրում, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հրազենային վնասվածքներով «Սևան» բժշկական կենտրոն են տեղափոխվել Գեղարքունիքի մարզի բնակիչ 37-ամյա Արսեն Աֆիյանը, Կոտայքի մարզի բնակիչ 41-ամյա Էդգար Աֆյանը և Գեղարքունիքի մարզի բնակիչ 56-ամյա Աղասի Ալոյանը։
Ժամեր անց հիվանդանոցից ահազանգ է ստացվել դարձյալ ոստիկանության Սևանի բաժին և տեղեկացրել են, որ վիրավորներից Ա․ Աֆիյանը գիտակցության չգալով մահացել է։
Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում սպանություն, սպանության փորձի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով վիճաբանությունը, որը հետո վերածվել է կրակոցների, «մի կաթիլ մեղրի» պատմություն է եղել։
Մահացած Ա․ Աֆիյանը Սևանում եղել է հայտնի ատամնաբույժ, իսկ ոստիկանները կարողացել են մասնակիցներից մի քանիսին տաք հետքերով վնասազերծեն, որոնցից մեկը քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արա Բանդուրյանի տղան է՝ Լևոն Բանդուրյանը։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 198+
198+