211652_close_icon
views-count59721 դիտում article-date 12:57 06-07-2024

Դшնակով զինվшծ ու դիմшկավորված ավшզակային հարձակում ՝ Դիլիջանում հայտնի «Best Western Paradise Hotel» հյուրանոցում. հшփշտակել են խոշոր չափի գումար և չհրկիզվող պահարանը. ժամանել են մարզի ոստիկանապետն ու քննչականի պետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հուլիսի 6-ին, դիմակավորված և դանակով զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 03:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում և ոստիկանության Դիլիջանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել այն մասին, որ Դիլիջան քաղաքում հայտնի «Best Western Paradise Hotel» հյուրանոցային համալիրում դանակով զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել և հափշտակել են չհրկիզվող պահարանը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Սևակ Բադիրյանը, ոստիկանության Դիլիջանի բաժնի պետ Գուրգեն Խաչատրյանն ու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Վլադ Բազունցը:

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն  Մարտիրոսյանի, վաշտի հրամանատար Գոռ Ամիրյանի և դասակի հրամանատար Արմինե Ալիխանյանի գլխավորությամբ:

Տեղում ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ ժամը 02:35-ի սահմաններում անհայտ անձը դիմակավորված մոտեցել է Դիլիջան քաղաքի Կամոյի փողոցում գործող «Best Western Paradise Hotel»  հյուրանոցային համալիրի հետնամասի 1-ին հարկի պատշգամբին, որտեղ պատշգամբում հարձակվել է հյուրանոցային համալիրի ադմինիստրատոր-գանձապահի վրա, ոտքով հարվածել նրա կրծքավանդակին, գցել գետնին, ու բաց դռնով մտել ներս և ձեռքին եղած դանակը պահել է ադմինիստրատոր-գանձապահ 23-ամյա Վրեժ Հ.-ի պարանոցին ու պահանջել է, որպեսզի նա ցույց տա՝ որտեղ է գտնվում հավաքված գումարտը:

Ստահակը, դրամարկղի տեղն իմանալով, բացել է և այնտեղից հափշտակել մոտ 600 հազար դրամ:

Այդ ամենը անելուց հետո նա դարձյալ Վրեժ Հ.-ից պահանջել է, որպեսզի նա հայտնի այլ գումարի տեղ, որից հետո, տեղեկանալով չհրկիզվող փոքրիկ պահարանի տեղի մասին, «ճիվաղը» փորձել է բացել, սակայն տեսնելով, որ չի կարողանում, վերցրել է չհրկիզվող պահարանը և նույն պատշգամից դուրս է եկել ու դիմել փախուստի:  

Ոստիկաններն ու պարեկները, ապա նրանց միացած ՀՀ քննչական կոմիետի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնի քննիչները՝ մարզային քննչական վարչության պետի, Դիլիջանի քննչական բաժնի պետի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի, ինչպես նաև փորձաքրեագետի մասնակցությամբ անտառում հայտնաբերել են գողացված չհրկիզվող պահարանը՝ փակ վիճակում:

Արդեն տեղում ադմինիստրատոր-գանձապահը բացել է չհրկիզվող պահարանը և այնտեղ հայտնաբերել են մոտ 490 հազար դրամ:

Դեպքի փաստով Դիլիջանի քննչական բաժնում «ավազակույթուն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Լուսանկարները՝ Եղիշե Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր