211652_close_icon
views-count1393 դիտում article-date 12:36 18-07-2024

«Սևան» ՔԿՀ-ի ծառայողները կանխել են թմրամիջոցների նմանվող զանգվածների ներթափանցումը հիմնարկ

Հուլիսի 17-ին՝ ժամը 11։55-ի սահմաններում, «Սևան» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները հատուկ տեխնիկական միջոցներով զննության են ենթարկել դատապարտյալ Մ․Գ․-ի անվամբ բերված հանձնուքը։

Քրեակատարողական ծառայությունից հայտնում են, որ մանրակրկիտ զննության արդյունքում ծառայողները պարզել են, որ հանձնուքում առկա գործարանային փաթեթավորմամբ թեյի տուփի մեջ թաքցված են պոլիէթիլենային տոպրակների մեջ լցված, ընդհանուր 244 գրամ քաշով, բուսական խառնուրդի նմանվող, սև, մածուցիկ զանգվածներ, ինչպես նաև՝ 40,9 գրամ քաշով, սև, չոր, բուսական զանգված։

Հանձնուք բերած քաղաքացի Գ․Ա․-ն ձերբակալվել է օպերատիվ ծառայողների կողմից և հայտնաբերված զանգվածների հետ միասին ներկայացվել ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչություն։

Նմանատիպ նյութեր